ԼՐԱՀՈՍ
լրահոս
Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը
April 22, 2025, 10:58 pm
ԱՄՆ դեսպանն ամերիկյան Westinghouse ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտը
April 22, 2025, 6:10 pm
Աշխարհի երկրները «հերթ են կանգնել» Եվրոպայի հետ համագործակցելու համար Թրամփի մաքսատուրքերի ֆոնին. ֆոն դեր Լայեն
April 22, 2025, 2:57 pm
ԵՄ դիտորդներն արձանագրել են Խոզնավարում երկու կրակոցների հետևանքները
April 22, 2025, 1:21 pm
Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ
April 21, 2025, 11:05 pm
Վարազդատ Լալայանը դարձավ ԵԱ-ի կրկնակի ոսկե մեդալակիր
April 21, 2025, 7:35 pm
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ
April 21, 2025, 6:32 pm
Մահացել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը
April 21, 2025, 6:26 pm
Գարիկ Կարապետյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է. Մարտիրոսյանը` արծաթե մեդալակիր
April 21, 2025, 2:46 am
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում
April 19, 2025, 9:54 pm
Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների համագործակցությունը փոխշահավետ է. Նարիշկին
April 19, 2025, 11:43 am
Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը
April 19, 2025, 11:25 am
ՌԴ-Ուկրաինա բանակցության հարցով հետաքրքիր տեղեկություններ կան. Վենս
April 19, 2025, 12:04 am
Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն, Խաչատրյանը դարձավ հրում վարժության արծաթե մեդալակիր
April 18, 2025, 10:22 pm
Առանձնատներ ունեցողների 51 տոկոսի համար գույքահարկը 2026-ին թանկանալու է ամսական 50-300 դրամով. Սիսակ Գաբրիելյան
April 18, 2025, 2:39 pm
K2-18b էկզոմոլորակի վրա կյանքի գոյության հնարավոր նշաններ են գտել
April 18, 2025, 12:03 am
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
April 17, 2025, 6:37 pm
ՌԴ-ի և Բելառուսի դեսպանները չեն հրավիրվել Բունդեսթագում կայանալիք միջոցառմանը՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտի ավարտին
April 17, 2025, 6:18 pm
Նախկինում Երևանի քաղաքապետ և Կենտրոն համայնքի ղեկավար հանդիսացած անձն ապօրինի ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք
April 16, 2025, 11:33 pm
ՌԴ-ը դիմել է ԱՄՆ-ին իր սառեցված ակտիվների մի մասով Boeing ինքնաթիռներ գնելու թույլտվության խնդրանքով. Bloomberg
April 16, 2025, 11:27 pm
Լոս Անջելեսի շրջանում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակվել
April 16, 2025, 6:30 pm
radar.am «Ալիևը ձգձգում է, որպեսզի կարողանա իր ստորագրությունը հնարավորինս թանկ վաճառել». Միքայել Հայրապետյան
April 16, 2025, 11:21 am
ՀՀ ԱԽ քարտուղարն ու Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատարը քննարկել են ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները
April 15, 2025, 9:00 pm
Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին
April 15, 2025, 8:53 pm
«Եվրանեսթ» ԽՎ համանախագահը բարձր է գնահատել Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը
April 15, 2025, 8:45 pm
Ալեքսանդրա Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
April 14, 2025, 7:17 pm
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը պետք է ընդլայնվի սահմանային լարվածությունը վերահսկելու և զսպելու համար. Ժան-Նոել Բարո
April 14, 2025, 3:25 pm
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ
April 14, 2025, 1:00 pm
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հորդորում է խրախուսել ԱՄՆ-ում ապօրինի գտնվող անձանց հեռանալը երկրից
April 13, 2025, 10:48 pm
Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն
April 12, 2025, 10:03 pm
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Երևանում. Toyota-ի վրա հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված 20-ից ավելի կրակոցի հետքեր. 2 վիրավորներից մեկը «Լեօպարդ» խանութի սեփականատերն է
September 5, 2019, 3:26 am
3704
Սեպտեմբերի 4-ին, կրակոցներ են տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի 34 շենքի բակում կրակոցներ են հնչել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայրից հրազենային վնասվածքներով Աստղիկ բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության մայոր Վահե Մուշեղյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են Toyota Highlander մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են բազմաթիվ կրակոցների հետքեր:
Ավտոմեքենայի դրսում և ներսում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ դեպքի վայրից քիչ հեռավորության վրա հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված բազմաթիվ պարկուճներ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին,որ վիրավորներից մեկը «Լեօպարդ» խանութի սեփականատերն է: Փաստի առթիվ Մալաթիա-Սեբաստիա քնննչական բաժնի պետ Գ. Հովհաննիսյանի կողմից ստեղծվել է քննչական խումբ, որտեղ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել են նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Արսեն Արսենյանը, դատախազի տեղակալ Արսեն Կոստանդյանը և այլ դատախազներ: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Նյութի աղբյուր. shamshyan.com
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ