ԼՐԱՀՈՍ

լրահոս

Վարազդատ Լալայանը դարձավ ԵԱ-ի կրկնակի ոսկե մեդալակիր

April 21, 2025, 7:35 pm

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ

April 21, 2025, 6:32 pm

Մահացել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը

April 21, 2025, 6:26 pm

Գարիկ Կարապետյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է. Մարտիրոսյանը` արծաթե մեդալակիր

April 21, 2025, 2:46 am

Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում

April 19, 2025, 9:54 pm

Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների համագործակցությունը փոխշահավետ է. Նարիշկին

April 19, 2025, 11:43 am

Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը

April 19, 2025, 11:25 am

ՌԴ-Ուկրաինա բանակցության հարցով հետաքրքիր տեղեկություններ կան. Վենս

April 19, 2025, 12:04 am

Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն, Խաչատրյանը դարձավ հրում վարժության արծաթե մեդալակիր

April 18, 2025, 10:22 pm

Առանձնատներ ունեցողների 51 տոկոսի համար գույքահարկը 2026-ին թանկանալու է ամսական 50-300 դրամով. Սիսակ Գաբրիելյան

April 18, 2025, 2:39 pm

K2-18b էկզոմոլորակի վրա կյանքի գոյության հնարավոր նշաններ են գտել

April 18, 2025, 12:03 am

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

April 17, 2025, 6:37 pm

ՌԴ-ի և Բելառուսի դեսպանները չեն հրավիրվել Բունդեսթագում կայանալիք միջոցառմանը՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտի ավարտին

April 17, 2025, 6:18 pm

Նախկինում Երևանի քաղաքապետ և Կենտրոն համայնքի ղեկավար հանդիսացած անձն ապօրինի ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք

April 16, 2025, 11:33 pm

ՌԴ-ը դիմել է ԱՄՆ-ին իր սառեցված ակտիվների մի մասով Boeing ինքնաթիռներ գնելու թույլտվության խնդրանքով. Bloomberg

April 16, 2025, 11:27 pm

Լոս Անջելեսի շրջանում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակվել

April 16, 2025, 6:30 pm

radar.am «Ալիևը ձգձգում է, որպեսզի կարողանա իր ստորագրությունը հնարավորինս թանկ վաճառել». Միքայել Հայրապետյան

April 16, 2025, 11:21 am

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատարը քննարկել են ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները

April 15, 2025, 9:00 pm

Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին

April 15, 2025, 8:53 pm

«Եվրանեսթ» ԽՎ համանախագահը բարձր է գնահատել Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը

April 15, 2025, 8:45 pm

Ալեքսանդրա Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

April 14, 2025, 7:17 pm

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը պետք է ընդլայնվի սահմանային լարվածությունը վերահսկելու և զսպելու համար. Ժան-Նոել Բարո

April 14, 2025, 3:25 pm

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ

April 14, 2025, 1:00 pm

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հորդորում է խրախուսել ԱՄՆ-ում ապօրինի գտնվող անձանց հեռանալը երկրից

April 13, 2025, 10:48 pm

Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

April 12, 2025, 10:03 pm

Հայտնի են Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցություններից որոշ մանրամասներ

April 12, 2025, 7:50 pm

Արթուր Ալեքսանյանը հաղթեց Իտալիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

April 12, 2025, 5:53 pm

ԵԽԽՎ նախագահն ընդգրկվել է Բաքվի սև ցուցակում. Ադրբեջանի ԱԳՆ

April 12, 2025, 1:00 pm

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը սեղմման ուժի համաշխարհային ռեկորդ է սահմանել

April 11, 2025, 10:56 pm

Լոնդոնը պատրաստվում է հինգ տարի ժամկետով զորքեր տեղակայել Ուկրաինայում. The Telegraph

April 11, 2025, 9:49 pm

Հարուստ Ռուսաստա՞ն. Հայաստան եկող ու չեկող Պուտինի կռիվը

September 7, 2019, 3:49 am

3667

Պետությունների հեռահար մտադրության մասին շատ բան է կարելի պարզել կառավարության կուտակային վարքագծից: Օրերս ՌԴ պետական բանկը (ՌԲ) ու վիճակագրական Ռոսստատ ծառայությունը պահուստների վերաբերյալ ռեզոնանսային տվյալներ են հրապարակել: Ի՞նչ առնչություն ունի Հայաստանին տեսքից ներքին այս ընթացքը, բացի, բնականաբար, տնտեսականից:

Ըստ Ռոսստատի երկամյա զեկույցի [1], տնտեսության պետական սեկտորի բանկային խնայողությունները 2018-ին աննախադեպ աճ են գրանցել՝ $56 միլիարդ, ինչը 10 անգամ գերազանցում է կուտակումների աճը 2017-ին: Պետականին հավասար դեպոզիտային աշխուժություն է տիրում նաեւ մասնավոր սեկտորում: Քծիպությամբ ամենեւին աչքի չընկնող ռուս մարդն ու նրա նավթաշատ պետությունը ինչու՞ են հեւիհեւ մրցում՝ ունեցած-չունեցածը բանկերում «սառեցնելու» համար:

Հարցի կարճ պատասխանը այսպիսին է. ռուսական պետության խնայողությունը «սեւ օրվա համար» է, իսկ հասարակ մարդունը՝ «լավ օրից չէ»: Պնդումը բավականին տարօրինակ է հնչում, մի՞թե հարստության ապահովությունը սովորական եւ դրական բան չէ: Փողի աշխարհում, սակայն, առավել քան այլ ասպարեզներում, կարեւոր են մանրամասները: Փորձենք շոշափել իրողությունը:

Այս պահին ՌԴ Կառավարության եւ ՌԲ անմիջական տրամադրության տակ գտնվող բարձր լիկվիդության, այսինքն առեւտրային գործարքների արդյունքում հեշտությամբ առձեռնի վերածվող միջազգային ակտիվները մոտեցել են $540 միլիարդի: Եթե դիմենք Bloomberg գործակալության փորձագետների գնահատականին, ապա Ռուսաստանը վստահորեն շահում է աշխարհում հինգերորդը լինելու պայքարը Սաուդյան Արաբիայի հետ, կանգնելով Չինաստանի, Ճապոնիայի, Եվրամիության ու Շվեյցարիայի ոսկեարժութային ռեզերվներից անմիջապես հետո:

Ուշադրություն դարձնենք, սակայն, մի հանգամանքի վրա: Ի տարբերություն սաուդցիների, ռուսները պահուստի 18%-ը վերածել են ոսկու: Դա հիմնականում ֆիզիկական մետաղաձույլ ոսկի է, կան ճիշտ է նաե ոսկուն համարժեք ապառիկ հաշիվներ: Մինչդեռ, ոսկու կշիռը սաուդցիների ռեզերվում չնչին է՝ 0.1%-ից էլ պակաս:

Ավելի շատ ուզբեկական ոսկի՛ եւ չինական յուա՛ն Հայրենիքին

Երկրորդ կարեւոր հանգամանքը պահուստի դրամարժույթի կամ արժեթղթերի տեղաբաշխման ազգային իրավասությունն է եւ ակտիվների դրամարժութային նոմինացիան: Մոսկվան հապշտապ «վերանվանում է» դոլարային արտաքին ակտիվները չինական յուաններով: Միաժամանակ, ներքին ֆինանսական կայունության նպատակով, ՌԲ կողմից կանխիկ դոլարների գնումները շարունակվում են: Սա բացասաբար է ազդում ռուբլու փոխարժեքի վրա:

Այսպիսով, արտասահմանում ոսկի եւ յուաններ՝ դոլարների փոխարեն, իսկ պետբյուջեում դոլարները՝ ռուբլու: Նկատենք, որ մետաղական ոսկին միայն պայմանական ապահովություն է տալիս. այն դեռ պետք է առաքել գնորդին, բացի այդ՝ դեղինի ծարավ գնորդն էլ պիտի ամեն պահի ձեռքի տակ լինի: Այդուհանդերձ դիզվում է հենց մետաղը: Ոսկու խոշորագույն արտահանողներ Ուզբեկստանը, Մոնղոլիան եւ Տաջիկստանը շփում են ձեռքերը: Ակնհայտ է, որ մետաղի անհարմարությունը Մոսկվայի համար ոչինչ է՝ արտասահմանյան դոլարային հաշիվների վրա ԱՄՆ հնարավոր արգելքի դիմաց:

Ավելացնենք նաեւ, որ եվրոն ռուսական պահուստում 22%-ից հասել է մոտ 32%-ի: 3%-ից 15%-ի հասած յուանային կախվածությունը նույնպես վկայում է որոշակի կողմնորոշման մասին: Տպավորությունն այն է, որ ռեզերվի հարցում ռուսական կողմնորոշումը կարող է ցանկացածը լինել, միայն ոչ ամերիկյան:

Այս երեւույթը ավելի քան լուրջ պատճառներ պիտի ունենար: Ինչպես եւ, անշուշտ, նպատակներ: Վերջին պնդումը պարզաբանման կարիք ունի: Բանն այն է, որ արտաքին հանգամանքներին սեփական ձեռնարկումներով դիմագրավելը բնորոշ է նախագահ Պուտինի քաղաքական ոճին ընդհանրապես:

Փող կա, իսկ տեխնոլոգիա չկա ու չի լինի. որոշումն է՝ զինվել

Առանց ռուսական տնտեսության ճյուղային վերլուծության անգամ, կարելի է նշել, որ համենայն դեպս պետական սեկտորի պարագային 2014-ին, ամենայն հավանականությամբ, ծանր որոշում է ընդունվել: Որոշվել է փող ներդնել հիմնականում զենքի մշակման եւ արտադրության մեջ, իսկ քաղաքացիական ներդրումները սահմանափակել: Արհեստականորեն «ազատված» միջոցները որոշվել է կուտակել հենց սեւ օրվա համար: Նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերացրած «ռուսական սեւ օրվա» ուրվագիծը դեռ կներկայացնենք:

2014 թվականին, Ղրիմի միացման հետեւանքով սպասված պատժամիջոցների հեռանկարով, արեւմտյան էժան ֆինանսական միջոցների՝ վարկերի, ինչպես նաեւ առաջադեմ տեխնոլոգիաների բացակայության պայմաններում քաղաքացիական այսպես կոչված «ռեալ» սեկտորում մնում էր միայն մեկ ուղի: Միջազգային շուկայում մրցունակ ապրանքարտադրության սակավության պատճառով այդ սեկտորում միջոցները կենտրոնացվեցին առավելապես շինարարության, ի մասնավորի՝ ճանապարհայինի ու այլ ենթակառուցվածքների զարգացման վրա:

Դրությունը հետեւյալն է. փող եւ համեմատաբար էժան աշխատուժ կա, իսկ արտահանման համար պիտանի ապրանքների՝ բարդ էլեկտրոնիկայի, ինֆորմացիոն համակարգերի, ինքնաթիռների, նավերի, ավտոմեքենաների, հաստոցների, էլեկտրագեներատորների, տուրբինների եւ զանգվածային պահանջարկ վայելող այլ արդյունաբերական ապրանքների համար մրցունակ տեխնոլոգիա չկա: Արեւմուտքն է արգելափակել:

Ինչ վերաբերում է խոհրդային շրջանի հրթիռա-միջուկային զինատեսակների տեխնոլոգիական նորագույն «վերընթերցումին», ապա դրա մակարդակի մասին կարելի է դատել վերջին փորձարկումների ծանր հետեւանքներից: Մինչդեռ, բարձր ղեկավարությունը շարունակում է շտապեցնել ինժեներներին եւ գիտնականներին:

Բնական հարց կարող է առաջանալ. իսկ ինչու՞ միջոցների մի մասը չուղղել միջին եւ մանր ձեռնարկատիրական ակտիվությունը խթանելու եւ, դրանով, սաստկացող սոցիալական դեպրեսիան նվազեցնելու վրա: Ինչու առկա դրամական միջոցներով չաշխուժացնել կիսամեռ ներքին ապրանքաշրջանառությունը: Վերջապես, ինչու՞ չշարունակել դեռեւս նախագահ Դմիտրի Մեդվեդեւի օրոք ձեռնարկված եւ մինչեւ 2014 թվականը ծավալվող սոցիալական եւ առողջապահական տպավորիչ նախագծերը: Այս հարցերի պատասխանը ինֆորմացիա է պարունակում ռուս պետության արտաքին քաղաքական հեռահար մտադրությունների մասին:

Հավելյալ հիմնավորումը թույլ տվեք տեղափոխել հաջորդ ակնարկ: Կարիք կա տեսնելու, թե ինչ տեսք ունի կրեմլյան էլիտայի մոլորակային պլանավորումը շարքային ռուս քաղաքացու ֆինանսական դիտակետից: Ասենք համենայնդեպս, որ նախաբանում բերված Հայաստանին վերաբերող հարցի պատասխանն է՝ անմիջական քաղաքական ու ռազմական առնչություն: Հայկական օրակարգը, ըստ այդմ, պետք է խնդրի բարդությանը համապատասխան լինի:

(շարունակելի)

 

Նյութի աղբյուր. Lragir.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա