ԼՐԱՀՈՍ

լրահոս

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ

April 21, 2025, 11:05 pm

Վարազդատ Լալայանը դարձավ ԵԱ-ի կրկնակի ոսկե մեդալակիր

April 21, 2025, 7:35 pm

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ

April 21, 2025, 6:32 pm

Մահացել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը

April 21, 2025, 6:26 pm

Գարիկ Կարապետյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է. Մարտիրոսյանը` արծաթե մեդալակիր

April 21, 2025, 2:46 am

Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում

April 19, 2025, 9:54 pm

Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների համագործակցությունը փոխշահավետ է. Նարիշկին

April 19, 2025, 11:43 am

Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը

April 19, 2025, 11:25 am

ՌԴ-Ուկրաինա բանակցության հարցով հետաքրքիր տեղեկություններ կան. Վենս

April 19, 2025, 12:04 am

Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն, Խաչատրյանը դարձավ հրում վարժության արծաթե մեդալակիր

April 18, 2025, 10:22 pm

Առանձնատներ ունեցողների 51 տոկոսի համար գույքահարկը 2026-ին թանկանալու է ամսական 50-300 դրամով. Սիսակ Գաբրիելյան

April 18, 2025, 2:39 pm

K2-18b էկզոմոլորակի վրա կյանքի գոյության հնարավոր նշաններ են գտել

April 18, 2025, 12:03 am

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

April 17, 2025, 6:37 pm

ՌԴ-ի և Բելառուսի դեսպանները չեն հրավիրվել Բունդեսթագում կայանալիք միջոցառմանը՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտի ավարտին

April 17, 2025, 6:18 pm

Նախկինում Երևանի քաղաքապետ և Կենտրոն համայնքի ղեկավար հանդիսացած անձն ապօրինի ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք

April 16, 2025, 11:33 pm

ՌԴ-ը դիմել է ԱՄՆ-ին իր սառեցված ակտիվների մի մասով Boeing ինքնաթիռներ գնելու թույլտվության խնդրանքով. Bloomberg

April 16, 2025, 11:27 pm

Լոս Անջելեսի շրջանում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակվել

April 16, 2025, 6:30 pm

radar.am «Ալիևը ձգձգում է, որպեսզի կարողանա իր ստորագրությունը հնարավորինս թանկ վաճառել». Միքայել Հայրապետյան

April 16, 2025, 11:21 am

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատարը քննարկել են ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները

April 15, 2025, 9:00 pm

Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին

April 15, 2025, 8:53 pm

«Եվրանեսթ» ԽՎ համանախագահը բարձր է գնահատել Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը

April 15, 2025, 8:45 pm

Ալեքսանդրա Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

April 14, 2025, 7:17 pm

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը պետք է ընդլայնվի սահմանային լարվածությունը վերահսկելու և զսպելու համար. Ժան-Նոել Բարո

April 14, 2025, 3:25 pm

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ

April 14, 2025, 1:00 pm

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հորդորում է խրախուսել ԱՄՆ-ում ապօրինի գտնվող անձանց հեռանալը երկրից

April 13, 2025, 10:48 pm

Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

April 12, 2025, 10:03 pm

Հայտնի են Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցություններից որոշ մանրամասներ

April 12, 2025, 7:50 pm

Արթուր Ալեքսանյանը հաղթեց Իտալիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

April 12, 2025, 5:53 pm

ԵԽԽՎ նախագահն ընդգրկվել է Բաքվի սև ցուցակում. Ադրբեջանի ԱԳՆ

April 12, 2025, 1:00 pm

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը սեղմման ուժի համաշխարհային ռեկորդ է սահմանել

April 11, 2025, 10:56 pm

Ներկրված ավտոմեքենաները Գյումրու մաքսատանը թալանվում են․ Կումայրիի ոստիկանությունը չի արձագանքում քաղաքացիների ահազանգերին

December 2, 2019, 7:26 pm

3761

Նոյեմբերի 27-ին քաղաքացի Տիգրան Լորսաբյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր, որ Գյումրու ավտոմաքսատանը տհաճ անակնկալի է եկել, երբ տեսել է, որ Հայաստան ներմուծված իր ավտոմեքենան մասամբ թալանված է: «Մաքսազերծելուց հետո պարզվեց ավտոս թալանած ա ու լրացուցիչ խփած։ Մաքսայինի տարածք մտնելուց հետո փոխադրող ֆիրման անում է լուսանկարներ, որտեղ երևում է, որ ձախ անվաթևն ու դիմապակիս մինչև Երևան հասնելը նախշել են «դես դեն» տանողները, էդ քիչա, մի հատ էլ մաքսատան տարածքում գողացել են աջ կողային հայելին, աջ անվաթևը, մարտկոցը, անվաթևերի տակի պաշտպանիչ պլասմասերը։ Ավտոյից բան չի մնացել... Փաստերով ապացուցելի է, այստեղ է ամեն ինչ կատարվել՝ Գյումրու մաքսատանը: Մաքսատան սեքյուրիթին «վիզ» չի վերցնում, որ իրենց մեղքն է, որ պետք է պահպանեին, ասում է՝ դիմեք ոստիկանություն։ Ոստիկանություն դիմել եմ, գրանցել են, որ նման դեպք է եղել, բայց ըստ էության ոստիկանությունը ոչ մի բան չի կարող անել, որովհետև մաքսատան տարածքում ոչ մի տեսախցիկ չկա, մարդկանց ելքն ու մուտքը չի վերահսկվում, օրական էլ հազարավոր մարդիկ են մտնում տարածք»,- գրել էր Տիգրանը՝ հավելելով, որ իր մեքենան միակ թալանվածը չէր:

MAMUL.am-ի թղթակիցն այսօր զրուցեց քաղաքացու հետ: Նա տեղեկացրեց, որ ոստիկանության Կումայրիի բաժին է դիմել, բայց առ այսօր պատասխան չի ստացել: Պատճառված վնասի չափը կազմում է մոտ 300 հազար դրամ: «Ոչ մեկ չի զանգել, ոչ մի բան չի ասել... Եթե օրիգինալ մասեր առնեմ, ավելի շատ ա գալիս, քան 300-ը»,- ասաց նա:

 

Տիգրանին զայրացնում է այն, որ գումար էր վճարել մեքենայի պահպանության համար, մինչդեռ որևէ ծառայություն վճարի դիմաց իրեն չեն մատուցել։ «Մաքսազերծման թուղթը որ վերցրել եմ, վճարումների մեջ գրված է՝ ապրանքի պահպանություն, որի համար վճարել եմ: Երբ զանգեցի ՊԵԿ, էս մասով բացատրություն պահանջեցի, չկարողացան պատասխանել, ասացին՝ սպասեք ոստիկանության պատասխանին... Երևի թե ՊԵԿ-ին գրություն թողնեմ, փորձեմ փոխհատուցում պահանջել, իմ կարծիքով՝ նրանց պատասխանատվությունն է՝ աշխատանքային պարտավորությունները չեն կատարել»,- հավելեց Տիգրանը:

 

Դեպքի հաջորդ օրը՝ նոյեմբերի 28-ին ՊԵԿ-ը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Գյումրու մաքսատան տարածքն այսուհետ կհսկվի տեսախցիկներով:

Նյութի աղբյուր. ՄԱՄՈՒԼ.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա