ԼՐԱՀՈՍ
լրահոս
Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն
April 23, 2025, 11:57 pm
6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ստամբուլում
April 23, 2025, 6:38 pm
Չեչնիայի ղեկավարի 17-ամյա որդին դարձել է Անվտանգության խորհրդի քարտուղար
April 23, 2025, 6:33 pm
Ավստրալացի պատգամավորների հայտարարությունները՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան
April 23, 2025, 6:27 pm
Տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին
April 23, 2025, 2:43 pm
Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը
April 22, 2025, 10:58 pm
ԱՄՆ դեսպանն ամերիկյան Westinghouse ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտը
April 22, 2025, 6:10 pm
Աշխարհի երկրները «հերթ են կանգնել» Եվրոպայի հետ համագործակցելու համար Թրամփի մաքսատուրքերի ֆոնին. ֆոն դեր Լայեն
April 22, 2025, 2:57 pm
ԵՄ դիտորդներն արձանագրել են Խոզնավարում երկու կրակոցների հետևանքները
April 22, 2025, 1:21 pm
Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ
April 21, 2025, 11:05 pm
Վարազդատ Լալայանը դարձավ ԵԱ-ի կրկնակի ոսկե մեդալակիր
April 21, 2025, 7:35 pm
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ
April 21, 2025, 6:32 pm
Մահացել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը
April 21, 2025, 6:26 pm
Գարիկ Կարապետյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է. Մարտիրոսյանը` արծաթե մեդալակիր
April 21, 2025, 2:46 am
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում
April 19, 2025, 9:54 pm
Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների համագործակցությունը փոխշահավետ է. Նարիշկին
April 19, 2025, 11:43 am
Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը
April 19, 2025, 11:25 am
ՌԴ-Ուկրաինա բանակցության հարցով հետաքրքիր տեղեկություններ կան. Վենս
April 19, 2025, 12:04 am
Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն, Խաչատրյանը դարձավ հրում վարժության արծաթե մեդալակիր
April 18, 2025, 10:22 pm
Առանձնատներ ունեցողների 51 տոկոսի համար գույքահարկը 2026-ին թանկանալու է ամսական 50-300 դրամով. Սիսակ Գաբրիելյան
April 18, 2025, 2:39 pm
K2-18b էկզոմոլորակի վրա կյանքի գոյության հնարավոր նշաններ են գտել
April 18, 2025, 12:03 am
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
April 17, 2025, 6:37 pm
ՌԴ-ի և Բելառուսի դեսպանները չեն հրավիրվել Բունդեսթագում կայանալիք միջոցառմանը՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտի ավարտին
April 17, 2025, 6:18 pm
Նախկինում Երևանի քաղաքապետ և Կենտրոն համայնքի ղեկավար հանդիսացած անձն ապօրինի ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք
April 16, 2025, 11:33 pm
ՌԴ-ը դիմել է ԱՄՆ-ին իր սառեցված ակտիվների մի մասով Boeing ինքնաթիռներ գնելու թույլտվության խնդրանքով. Bloomberg
April 16, 2025, 11:27 pm
Լոս Անջելեսի շրջանում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակվել
April 16, 2025, 6:30 pm
radar.am «Ալիևը ձգձգում է, որպեսզի կարողանա իր ստորագրությունը հնարավորինս թանկ վաճառել». Միքայել Հայրապետյան
April 16, 2025, 11:21 am
ՀՀ ԱԽ քարտուղարն ու Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատարը քննարկել են ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները
April 15, 2025, 9:00 pm
Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին
April 15, 2025, 8:53 pm
«Եվրանեսթ» ԽՎ համանախագահը բարձր է գնահատել Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը
April 15, 2025, 8:45 pm
«ՀԱՊԿ-ը փորձում է փրկել իր դեմքը. խաթարվում է այս կառույցի միջազգային հեղինակությունը». տավուշյան մարտերից հետո՝ զորավարժություններ Կովկասում. 1in.am
August 16, 2020, 5:16 pm
2515
ՀԱՊԿ անդամ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանն առաջիկա օրերին՝ օգոստոսի 17-20-ը զորավարժություններ կանցկացնեն: Վարժանքները կանցկացվեն Աստրախանում՝ Հարավային ռազմական օկրուգի փոխհրամանատար Վիկտոր Վորոնովի գլխավորությամբ: Զորավարժությունների նպատակն է՝ հնարավորություն տալ, որպեսզի զինվորականները կարողանան մշակել կովկասյան տարածաշրջանում սահմանային զինված հակամարտությունը համատեղ տեղայնացնելու ժամանակ անհրաժեշտ նյութատեխնիկական ապահովման հարցերը:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանի հետ:
-Պարոն Հակոբյան, Տավուշի հատվածում հուլիսյան սահմանային էսկալացիայից հետո՝ հիմա այս զորավարժությունների անցկացումն ինչպե՞ս եք գնահատում. ի՞նչ ենթատեքստ է սա իր մեջ պարունակում և ի՞նչ է տալու կոնկրետ Հայաստանին:
– Այս հարցն ունի երկու մակարդակ՝ քաղաքական և ռազմական. նախ ռազմականի մասին՝ հայտնի է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները միշտ էլ նման զորավարժություններ անցկացրել են, ընդ որում՝ հենց օգոստոսյան օրերին և դրանք, որպես կանոն, տեղի են ունենում Աստրախանի զորավարժարանում, որին մասնակցում են նաև մեր հակաօդային ստորաբաժանումները և շատ հաճախ մերոնք փայլուն արդյունքներ են ցույց տալիս: Այս զորավարժությունների պաշտոնական նպատակն այո՛, կովկասյան տարածաշրջանում սահմանային զինված հակամարտությունը համատեղ տեղայնացնելու ժամանակ անհրաժեշտ նյութատեխնիկական ապահովման հարցերը լուծելն է, և անկասկած է նաև, որ ընդհանուր բանակային ուժերի համագործակցության խնդիր կա, բայց, ես կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում առաջնայինը հենց քաղաքական բաղադրիչն է: Իսկ քաղաքական բաղադրիչն այն է, որ տավուշյան մարտերից հետո ռուսական կողմը և ՀԱՊԿ-ը, պասիվության արդյունքում կորցնելով իր դեմքը, հիմա փորձում է որոշակիորեն հետ բերել իր կորցրած դիրքն ու հիշեցնել իր մասին: Իրականում, սա ընդամենը մի ժեստ է: Վերլուծաբանների համար սա, ըստ էության, այդքան էլ լուրջ և կարևոր ժեստ չէ, որովհետև առնվազն երկու անգամ՝ 2016թ-ի ապրիլին և հիմա՝ 2020թ-ի հուլիսին ( բայց, իհարկե, բազմաթիվ այլ անգամներ ևս) մենք տեսանք ՀԱՊԿ-ի պասիվությունը. նման մեծ նպատակներ արձանագրող կազմակերպության համար իր ռազմավարական դաշնակցին օգնության չհասնելը՝ անգամ ռազմական կամ քաղաքական հայտարարությունների մակարդակով, նշանակում է, որ լրջորեն խաթարվում է այս կառույցի միջազգային հեղինակությունը: Հետևաբար, քաղաքական իմաստով՝ հիմա ՀԱՊԿ-ը փորձում է իր դեմքը փրկել: Ըստ էության, հիմնականում սա է բուն նպատակն ու իրավիճակն այնպիսին է, որ ունենք այն, ինչ ունենք:
-Իսկ քաղաքական ենթատեքստում այս զորավարժությունները կարո՞ղ ենք դիտարկել նաև Թուրքիայի դեմ ուղղված քայլ, որպես պաշտոնական Անկարային հասցեագրված ուղերձ՝ հաշվի առնելով ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունը՝ տարբեր հարցերի շուրջ:
– Ա՛նկասկած: Միանշանակ է, որ Թուրքիային ուղղված այդ մեսիջը կա: Ռուսաստան-Թուրքիա փոխհարաբերություններն անչափ բարդ են և ունեն գլոբալ ռազմավարական մրցակցության բնույթ, բայց միևնույն ժամանակ նաև որոշ չափով մարտավարական դաշնակցային տարրեր են իրենց մեջ պարունակում: Այս երկու երկրները մշտապես կիսվում են ռազմավարական մրցակցության անհրաժեշտության պահպանման և մարտավարական համագործակցության – կարճատև շահութաբերության միջև: Այսինքն՝ ռազմավարական առումով Թուրքիան ու Ռուսաստանը գլոբալ հակառակորդներ են՝ թե՛ Սևծովյան տարածաշրջանում, թե՛ մերձսևծովյան տափաստաններում, թե՛ Կովկասում, թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ Լիբիայում, սակայն մարտավարական մակարդակում նրանք հաճախ չեն կարողանում զսպել գայթակղությունը և համագործակցում են ինչ-ինչ հարցերի շուրջ: Էրդողանի Արևմուտքի դեմ ուղղված պահվածքի ֆոնին՝ Ռուսաստանին, իհարկե, ձեռնտու է Թուրքիայի հետ որոշակիորեն համագործակցել, մանավանդ որ դա ՆԱՏՕ-ի սահմաններում նույնիսկ որոշակի պառակտում է նշանակում, սակայն մյուս կողմից էլ, երբ շահերի բախում է առաջանում Մերձավոր Արևելքի, Սիրիայի և գլոբալ կարևորության այլ խնդիրներում, ապա այդ պարագայում Ռուսաստանն ու Թուրքիան բացեիբաց մրցակցության են գնում. օրինակ՝ «S-400»-ների հայտնի գործարքն ասվածի վառ ապացույցն է:
Ասում ենք՝ ռազմավարական մրցակիցներ են, բայց, երբ այդ ընթացքում ռուսական կողմին փող էր պետք, իսկ Էրդողանն էլ ուզում էր ցույց տալ, որ ինքը «F-35»-ների կարիքն այդքան էլ չունի՝ Ռուսաստանից գնեց «S-400»-ները: Ուստի, եթե հարցին նայենք այս տեսանկյունից, ապա ես այս զորավարժությունները կդիտարկեի ռազմավարական մրցակցության համատեքստում՝ Ռուսաստանը ձգտում է ինքն իր օգտին ինչ-որ բան անել, մեկ անգամ ևս ցույց տալ, որ ինքը կա, որ իր հզորությունը չի նվազել և այլն և այլն:
Կրկնում եմ՝ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններն այնքան բարդ են, որ նույնիսկ այս երկրների վերլուծաբաններն ու քաղաքագետները ռեալպոլիտիկի շրջանակներում հաճախ չեն կողմնորոշվում՝ որտեղ են հակադրվում և որտեղ են համադրվում այդ շահերը:
-Պարոն Հակոբյան, այս համատեքստում մի ուշագրավ հանգամանք կա. BBC հեռուստաընկերության «Hard talk» հաղորդաշարի հետ հեռավար զրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է և այդ գործընկերությունը երկար ժամկետի համար է՝ միևնույն ժամանակ հավելելով, որ Հայաստանը լավ հարաբերություններ է զարգացնում նաև Եվրամիության, ԱՄՆ, Իրանի, ՆԱՏՕ–ի և այլ երկրների հետ ու հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին:
Այստեղ հատկանշական է, որ վարչապետը չի օգտագործում ռազմավարական դաշնակից ձևակերպումը, այլ դրա փոխարեն նշում է՝ գործընկեր:
-Այստեղ տերմիններն այդքան էլ էական չեն: Էականն այն է, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ցավոք սրտի, այդքան էլ լայն ընտրություն չունի դաշնակիցների ընտրության հարցում: Հիշենք, որ նույն Նիկոլ Փաշինյանը՝ մինչ վարչապետ դառնալը, ընդգծված հակառուսական կեցվածք ուներ, սակայն, երբ նա դարձավ իշխանական լծակների կրող՝ սկսեց ենթարկվել ընդհանուր օրինաչափություններին և վարել այն քաղաքականությունը, որը վարում էր Սերժ Սարգսյանը: Պետք է նշեմ նաև, որ այստեղ Նիկոլ Փաշինյանի գործոնը չէ, այլ ցանկացած մեկը, ով նախկինում ունեցել է հակառուսական կոշտ հռետորաբանություն, իշխանության գալով՝ ստիպված է լինելու Ռուսաստանի հետ վարել մոտավորապես այն նույն քաղաքականությունը, որը վարել են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը: Կրկնում եմ՝ այստեղ խնդիրն այն է, որ ներկա դրությամբ՝ մեր ընտրությունը, ցավոք սրտի, մեծ չէ և ՀՀ ցանկացած ղեկավար, մեծ հաշվով, արտաքին քաղաքականության պարագայում պետք է որդեգրի այն կուրսը, որը որդեգրել են իր նախորդները: Հետևաբար, այս տեսանկյունից՝ Փաշինյանի մոտեցումը հասկանալի է: Սակայն, իհարկե, Փաշինյանը ժողովրդի կողմից ընտրված ղեկավար է և լեգիտիմության մեծ պաշար ունի, ինչը թույլ է տալիս նրան որոշ հարցերում շեշտադրել մեր ինքնիշխանությունը, բայց և այնպես, մեծ հաշվով, դա սկզբունքորեն ոչինչ չի փոխում, այլ փոքրիկ հաճույք է, որը պետք է փորձենք զարգացնել, ինչպես նաև աշխատենք հնարավորինս ընդլայնել մեր ընտրության հնարավորությունների ցանկը:
Նյութի աղբյուր. Առաջին լրատվական
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ