ԼՐԱՀՈՍ
լրահոս
Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ
April 21, 2025, 11:05 pm
Վարազդատ Լալայանը դարձավ ԵԱ-ի կրկնակի ոսկե մեդալակիր
April 21, 2025, 7:35 pm
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ
April 21, 2025, 6:32 pm
Մահացել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը
April 21, 2025, 6:26 pm
Գարիկ Կարապետյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է. Մարտիրոսյանը` արծաթե մեդալակիր
April 21, 2025, 2:46 am
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում
April 19, 2025, 9:54 pm
Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների համագործակցությունը փոխշահավետ է. Նարիշկին
April 19, 2025, 11:43 am
Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը
April 19, 2025, 11:25 am
ՌԴ-Ուկրաինա բանակցության հարցով հետաքրքիր տեղեկություններ կան. Վենս
April 19, 2025, 12:04 am
Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն, Խաչատրյանը դարձավ հրում վարժության արծաթե մեդալակիր
April 18, 2025, 10:22 pm
Առանձնատներ ունեցողների 51 տոկոսի համար գույքահարկը 2026-ին թանկանալու է ամսական 50-300 դրամով. Սիսակ Գաբրիելյան
April 18, 2025, 2:39 pm
K2-18b էկզոմոլորակի վրա կյանքի գոյության հնարավոր նշաններ են գտել
April 18, 2025, 12:03 am
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
April 17, 2025, 6:37 pm
ՌԴ-ի և Բելառուսի դեսպանները չեն հրավիրվել Բունդեսթագում կայանալիք միջոցառմանը՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտի ավարտին
April 17, 2025, 6:18 pm
Նախկինում Երևանի քաղաքապետ և Կենտրոն համայնքի ղեկավար հանդիսացած անձն ապօրինի ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք
April 16, 2025, 11:33 pm
ՌԴ-ը դիմել է ԱՄՆ-ին իր սառեցված ակտիվների մի մասով Boeing ինքնաթիռներ գնելու թույլտվության խնդրանքով. Bloomberg
April 16, 2025, 11:27 pm
Լոս Անջելեսի շրջանում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակվել
April 16, 2025, 6:30 pm
radar.am «Ալիևը ձգձգում է, որպեսզի կարողանա իր ստորագրությունը հնարավորինս թանկ վաճառել». Միքայել Հայրապետյան
April 16, 2025, 11:21 am
ՀՀ ԱԽ քարտուղարն ու Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատարը քննարկել են ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները
April 15, 2025, 9:00 pm
Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին
April 15, 2025, 8:53 pm
«Եվրանեսթ» ԽՎ համանախագահը բարձր է գնահատել Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը
April 15, 2025, 8:45 pm
Ալեքսանդրա Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
April 14, 2025, 7:17 pm
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը պետք է ընդլայնվի սահմանային լարվածությունը վերահսկելու և զսպելու համար. Ժան-Նոել Բարո
April 14, 2025, 3:25 pm
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ
April 14, 2025, 1:00 pm
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հորդորում է խրախուսել ԱՄՆ-ում ապօրինի գտնվող անձանց հեռանալը երկրից
April 13, 2025, 10:48 pm
Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն
April 12, 2025, 10:03 pm
Հայտնի են Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցություններից որոշ մանրամասներ
April 12, 2025, 7:50 pm
Արթուր Ալեքսանյանը հաղթեց Իտալիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ
April 12, 2025, 5:53 pm
ԵԽԽՎ նախագահն ընդգրկվել է Բաքվի սև ցուցակում. Ադրբեջանի ԱԳՆ
April 12, 2025, 1:00 pm
Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը սեղմման ուժի համաշխարհային ռեկորդ է սահմանել
April 11, 2025, 10:56 pm
Ռուս խաղաղապահները թուրքերի հետ նոր «Կոլցո օպերացիա՞» են սկսում. Lragir.am
February 15, 2021, 9:53 pm
3243
Վերջին օրերին Արցախում երեք միջադեպ եղավ․ Դադիվանք ուխտավորներին թույլ չտվեցին մտնել, արգելեցին արտասահմանցի լրագրողների մուտքը Արցախ, պահանջեցին Նժդեհի արձանի ապամոնտաժումը Մարտունիում։ Պարզվեց, որ եթե նախկինում ռուս խաղաղապահները ադրբեջանական կողմին էին փոխանցում Դադիվանք ուխտավորների քանակը, ապա հետայսու պետք է ներկայացնեն անվանական ցուցակը։
Ինչ վերաբերում է լրագրողների հետ կապված միջադեպին, Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Ազգային ժողովում հետեւյալ պարզաբանումն է տվել․ «Մենք շարունակում ենք մուտքի վիզաներ տրամադրել այն երկրների քաղաքացիներին, որոնք պետք է ստանան համապատասխան թույլտվություն: Բացի այդ, կան երկրներ, որոնց քաղաքացիների համար մուտքի վիզա ստանալու պահանջ չկա, սակայն պարտադիր պետք է, որպեսզի ներկայանան Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչություն և ստանան համապատասխան փաստաթուղթ, որով թույլատրվում է նրանց մուտքն Արցախ: Այդ գործընթացն առավել կանոնակարգելու անհրաժեշտությունը պայմանավորված է ռուս խաղաղապահների այն մտահոգությամբ, ըստ որի հնարավոր է Արցախ ներթափանցեն որոշ ահաբեկչական տարրեր: Եթե, Աստված մի արասցե, նրանց հաջողվի Արցախում որևէ գործողություն իրականացնել, ապա այդ պատասխանատվությունը նաև ռուս խաղաղապահ առաքելության տիրույթում է: Այս համատեքստում մուտքի գործընթացը պետք է առավել կանոնակարգվի: Պահանջվում է, որպեսզի այցելությունից առաջ օտարերկրյա քաղաքացիները ներկայանան ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն, որից հետո տվյալները կփոխանցվեն մեզ, իսկ մեկ օր առաջ՝ նաև ռուս խաղաղապահներին: Նրանք առավել մեծ հնարավորություններ ունեն պարզելու՝ տվյալ անձը ընդգրկվա՞ծ է, արդյոք, որևէ ահաբեկչական խմբավորման մեջ, թե ոչ»:
Բացատրությունը բավական երկիմաստ է, նկատի առնելով բազմաթիվ հանգամանքներ։ Նախ, Ռուսաստանի ներկայիս բարդ հարաբերություններն Արեւմուտքի հետ, եւ Մոսկվա-Բաքու-Անկարա եռյակի ջանքերը Մինկսի խմբի գործունեությունը չեզոքացնելու ուղղությամբ։ Սեպտեմբերի 27-ից առաջ եւ հետո Արցախ էին այցելում արեւմտյան երկրների, եվրոպական կառույցների պաշտոնական ներկայացուցիչներ, ինչը մի կողմից Արցախի ճանաչման ակտ էր, մյուս կողմից թույլ էր տալիս ճեղքել տեղեկատվական եւ քաղաքական շրջափակումը։
Մյուս կարեւոր հանգամանքը թուրքերի վերաբերմունքն է հայկական սփյուռքին, ավելի ճիշտ՝ վախերը հայկական սփյուռքի լոբբիստական ու պահանջատիրական հնարավորություններից, ինչի վերաբերյալ բազմիցս արտահայտվել են Էրդողանը եւ Ալիեւը։
Հաջորդ էական պահը «ահաբեկիչներն» են, ավելի ճիշտ՝ թե ռուսներն ու թուրքերն ում են համարում ահաբեկիչներ։ Օրինակ, այդպիսիք են հայտարարվել հայաստանցի զինծառայողները Հադրութի հայկական վերահսկողության բնագծերում, Բաքուն ահաբեկիչ է համարում սփյուռքահայերին, եւ այդպես շարունակ։ Իր հերթին, Մոսկվան Լավրով-Չավուշօղլու դեկտեմբերյան բանակցությունից հետո փաստացի հայտարարեց, որ Մերձավոր Արեւելքից տեղափոխված վարձկան-ահաբեկիչներն այլեւս խնդիր չեն։
Հավանական է, որ Դադիվանքի «նախադեպը» ռուս խաղաղապահները տարածելու են նաեւ Արցախի վրա՝ այդ ցուցակները փոխանցվելու են թուրքերին, եւ Բաքվի «սեւ ցուցակը» գործելու է նաեւ Արցախում։ Դա Արցախի մեկուսացման, հայկական հնարավոր նախաձեռնությունները չեզոքացնելու հերթական փորձն է։ Ըստ այդմ, չի բացառվում նաեւ 1980-ականների վերջին կիրառված անձնագրային ռեժիմի համատեղ ստուգման նոր փորձը, երբ ադրբեջանցիները հնարավորություն կունենան մուտք գործել հայկական բնակավայրեր։ Ի դեպ, այն ժամանակ նպատակն էր նաեւ Սյունիք մտնելը, որը փաստացի չիրագործվեց Ռուսաստանի «հեռանալով», որը սակայն մինչ այդ հասցրել էր հայաթափել Հայկական շրջանի հսկայական տարածքներ։
Պետք է նկատի առնել, որ ցանկացած զիջում, նույնիսկ ամենաանմեղ թվացողը, ձնագնդի էֆեկտ է ունենում։ Մենք ամենեւին չենք խտացնում գույները եւ հենվում ենք Լավրովյան պլանի եւ ռուս-թուրքական համատեղ պլանավորման տրամաբանության ու փաստերի վրա։ Դիմադրության բացակայությունը ծանրագույն հետեւանքներ է ունենալու։
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ