ԼՐԱՀՈՍ
լրահոս
Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ
April 21, 2025, 11:05 pm
Վարազդատ Լալայանը դարձավ ԵԱ-ի կրկնակի ոսկե մեդալակիր
April 21, 2025, 7:35 pm
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ
April 21, 2025, 6:32 pm
Մահացել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը
April 21, 2025, 6:26 pm
Գարիկ Կարապետյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է. Մարտիրոսյանը` արծաթե մեդալակիր
April 21, 2025, 2:46 am
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում
April 19, 2025, 9:54 pm
Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների համագործակցությունը փոխշահավետ է. Նարիշկին
April 19, 2025, 11:43 am
Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը
April 19, 2025, 11:25 am
ՌԴ-Ուկրաինա բանակցության հարցով հետաքրքիր տեղեկություններ կան. Վենս
April 19, 2025, 12:04 am
Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն, Խաչատրյանը դարձավ հրում վարժության արծաթե մեդալակիր
April 18, 2025, 10:22 pm
Առանձնատներ ունեցողների 51 տոկոսի համար գույքահարկը 2026-ին թանկանալու է ամսական 50-300 դրամով. Սիսակ Գաբրիելյան
April 18, 2025, 2:39 pm
K2-18b էկզոմոլորակի վրա կյանքի գոյության հնարավոր նշաններ են գտել
April 18, 2025, 12:03 am
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
April 17, 2025, 6:37 pm
ՌԴ-ի և Բելառուսի դեսպանները չեն հրավիրվել Բունդեսթագում կայանալիք միջոցառմանը՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտի ավարտին
April 17, 2025, 6:18 pm
Նախկինում Երևանի քաղաքապետ և Կենտրոն համայնքի ղեկավար հանդիսացած անձն ապօրինի ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք
April 16, 2025, 11:33 pm
ՌԴ-ը դիմել է ԱՄՆ-ին իր սառեցված ակտիվների մի մասով Boeing ինքնաթիռներ գնելու թույլտվության խնդրանքով. Bloomberg
April 16, 2025, 11:27 pm
Լոս Անջելեսի շրջանում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակվել
April 16, 2025, 6:30 pm
radar.am «Ալիևը ձգձգում է, որպեսզի կարողանա իր ստորագրությունը հնարավորինս թանկ վաճառել». Միքայել Հայրապետյան
April 16, 2025, 11:21 am
ՀՀ ԱԽ քարտուղարն ու Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատարը քննարկել են ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները
April 15, 2025, 9:00 pm
Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին
April 15, 2025, 8:53 pm
«Եվրանեսթ» ԽՎ համանախագահը բարձր է գնահատել Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը
April 15, 2025, 8:45 pm
Ալեքսանդրա Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
April 14, 2025, 7:17 pm
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը պետք է ընդլայնվի սահմանային լարվածությունը վերահսկելու և զսպելու համար. Ժան-Նոել Բարո
April 14, 2025, 3:25 pm
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ
April 14, 2025, 1:00 pm
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հորդորում է խրախուսել ԱՄՆ-ում ապօրինի գտնվող անձանց հեռանալը երկրից
April 13, 2025, 10:48 pm
Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն
April 12, 2025, 10:03 pm
Հայտնի են Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցություններից որոշ մանրամասներ
April 12, 2025, 7:50 pm
Արթուր Ալեքսանյանը հաղթեց Իտալիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ
April 12, 2025, 5:53 pm
ԵԽԽՎ նախագահն ընդգրկվել է Բաքվի սև ցուցակում. Ադրբեջանի ԱԳՆ
April 12, 2025, 1:00 pm
Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը սեղմման ուժի համաշխարհային ռեկորդ է սահմանել
April 11, 2025, 10:56 pm
«Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումը ապատեղեկատվություն է, և դրա տարածումն ընդամենը պայմանավորված է հիշյալ քրեական գործով մեղադրյալների վերաբերյալ անջատված մասով նախաքննության ավարտ հայտնելու քննիչի որոշմամբ. ՀՔԾ
April 11, 2021, 3:55 am
2986
«Ժողովուրդ» օրաթերթը, շարունակելով միտումնավոր ապակողմնորոշել հանրությանը մանիպուլյատիվ բնույթի տեղեկություններով, այսօր էլ, հավատարիմ մնալով իր ավանդական գործելաոճին, հանդես է եկել իրականության հետ որևէ աղերս չունեցող և անգամ զավեշտի հասնող մտացածին հրապարակմամբ այն մասին, թե իբրև «Միքայել Մինասյանի գործով քննիչն առաջիկայում ազատման դիմում է գրելու նոր մեղադրանք առաջադրելու հրահանգը չկատարելու պատճառով: Այս լուրը լսելուց հետո ՀՀ հատուկ քննչական ծառայությունում գերլարված իրավիճակ է»:
Այս կապացությամբ անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության գույքի օտարման գործընթացում պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստի առթիվ հարուցված քրեական գործով քննչական խմբի ղեկավար, ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Բորյա Չիլինգարյանի կողմից աշխատանքից ազատվելու դիմում գրելու և գործով ՀՔԾ պետի հետ տարաձայնություններ ունենալու վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումը բացահայտ ապատեղեկատվություն է և դրա տարածումն ընդամենը պայմանավորված է հիշյալ քրեական գործով մեղադրյալներ Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Նազարյանի, Նիկոլայ Գրիգորյանի, Շիրազ Կիրակոսյանի, Մուշեղ Կոշեցյանի վերաբերյալ անջատված մասով նախաքննության ավարտ հայտնելու քննիչի` 09.04.2021 թ.-ին կայացրած որոշմամբ:
Այդուհանդերձ, նպատակ ունենալով հանրությանը զերծ պահել վերը նշված քրեական գործով իրականացված նախաքննության վերաբերյալ կատարվող անհիմն շահարկումներից, ինչպես նաև կարևորելով հասարակության կողմից անաչառ և ամբողջական տեղեկատվություն ստանալու իրավունքը` անհրաժեշտ ենք համարում որոշ մանրամասներ ներկայացնել դրա վերաբերյալ:
Այսպես, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2010 թվականի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակված ՀՀ կառավարության գաղտնի որոշման նախագծով, առանց օրենքի մի շարք պահանջների պահպանման, մասնավորապես` առանց օտարման անհրաժեշտության հիմնավորման և գույքի պարտադիր գնահատման, առաջարկվել է թույլատրել ՀՀ ՊՆ-ին՝ որպես «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորություններն իրականացնող մարմնի, հավանություն տալ 3,600,000,000 ՀՀ դրամ գումարով ընկերության գույքի օտարմանը «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը: Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունից 2010 թվականի դեկտեմբերի 16-ին կազմվել է ՀՀ կառավարության որոշման նախագծի առաքման վերաբերյալ գաղտնի գրություն, որը Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ նույն օրն ուղարկվել է ՀՀ կառավարության աշխատակազմ:
Որոշման նախագիծը գաղտնի ընթացակարգով քննարկվել է ՀՀ կառավարության նիստում և ընդունվել 16.12.2010թ. թիվ 1660-Ն որոշումը, որի հիման վրա կնքված գույքի առուվաճառքի պայմանագրով «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող, պարտադիր գնահատման ենթակա՝ 4,646,400,000 ՀՀ դրամ շուկայական արժեքով ողջ գույքը, առանց պատշաճ գնահատման միջոցով շուկայական արժեքի սահմանման, «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանն է իրացվել իրական արժեքից 1,046,400,000 ՀՀ դրամ պակաս գումարով:
Վերը նշված արարքի կատարման համար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործով պարզվել է նաև, որ «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության գույքի օտարումից հետո, ՀՀ-ում հիդրոէներգետիկայի զարգացումը խրախուսելու պատրվակով, սակայն փաստացի «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության համար արտոնություններ սահմանելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի կողմից ՀՀ կառավարության 08.09.2011թ. նիստում, առանց պատշաճ հիմնավորման, որպես լրացուցիչ հարց ներկայացվել է «Փոքր հիդրոէլեկտրակայանների համար առավելագույն հզորություն սահմանելու վերաբերյալ առաջարկության մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին փոքր ՀԷԿ-երի համար սահմանված 10 Մվտ հզորության փոխարեն առավելագույն հզորություն սահմանել մինչև 30 Մվտ հզորությունը: Ներկայացված նախագիծը քննարկվել և ընդունվել է ՀՀ կառավարության 08.09.2011թ. թիվ N 1300-Ա որոշումը:
Այնուհետև, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռ. Նազարյանը, 2011 թվականի սեպտեմբերի 16-ին ստանալով ՀՀ-ում հիդրոէներգետիկայի զարգացումը խրախուսելու պատրվակով, սակայն փաստացի ՀՀ նախկին նախագահի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության համար արտոնություններ սահմանելու նպատակով ընդունված՝ «Փոքր հիդրոէլեկտրակայանների համար առավելագույն հզորություն սահմանելու վերաբերյալ առաջարկության մասին» ՀՀ կառավարության որոշումը, առանց առաջարկվող փոփոխության շուրջ մասնագիտական պատշաճ ուսումնասիրություններ և վերլուծություններ կատարելու, անտեսելով ՀՀ-ում առկա ջրային ռեսուրսների հնարավորություններն ու դրա արդյունքում հիդրոէլեկտրակայանների կառուցման վիճակագրությունը՝ հանձնարարել և համապատասխան մեթոդիկայում բացառապես թվային փոփոխություն կատարելով` հանձնաժողովի իրավասու վարչության միջոցով մշակել, ապա հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 28-ի նիստում հանձնաժողովի անդամների հետ միաձայն կողմ քվեարկելու միջոցով ընդունել է հանձնաժողովի թիվ 207-Ն մեթոդիկայում փոփոխություն կատարելու մասին որոշումը, որով բնական ջրահոսքերի, ոռոգման համակարգերի և խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայանների համար մինչ այդ սահմանված 10 Մվտ տեղակայված հզորության փոխարեն առավելագույն հզորություն է սահմանվել մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությունը:
Հիշյալ որոշման ընդունումից հետո, սակայն, թեև ՀՀ տարածքում էլեկտրական էներգիայի արտադրության թույլտվություններ են ստացել մինչ 10 Մվտ հզորության մի քանի տասնյակ փոքր ՀԷԿ-եր, սակայն 10-30 Մվտ հզորության նոր հիդրոէլեկտրակայաններ չեն կառուցվել, միաժամանակ, փաստացի խոշոր ՀԷԿ հանդիսացող միակ՝ 26,4 Մվտ տեղակայված հզորության «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանն, առանց հիմնավորման, ընդգրկվել է փոքր հիդրոէլեկտրակայանների ցանկում՝ օգտվելով հիշյալ տեսակի կայանների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված առավել բարձր և կայուն սակագներով էլեկտրաէներգիա վաճառելու հնարավորությունից: Մասնավորապես` «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրական էներգիայի վաճառքի համար 2012-2019թթ. ընթացքում սահմանվելիք սակագների փոխարեն նույն ժամանակահատվածների համար սահմանվել են կրկնակին գերազանցող սակագներ, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից ՀՀ-ում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7,052,065,099 ՀՀ դրամ գումար:
Նկարագրված արարքների համար Արմեն Մովսիսյանի վերաբերյալ որոշում է կայացվել մահվան հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին, իսկ Ռոբերտ Նազարյանին, Նիկոլայ Գրիգորյանին, Շիրազ Կիրակոսյանին և Մուշեղ Կոշեցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նկատի ունենալով, որ մեղադրյալներ Սեյրան Օհանյանին, Ռոբերտ Նազարյանին, Նիկոլայ Գրիգորյանին, Շիրազ Կիրակոսյանին և Մուշեղ Կոշեցյանին վերագրվող առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ձեռք է բերվել ապացույցների համակցություն, որը բավարար է նրանց մասով մեղադրական եզրակացություն կազմելու համար, միաժամանակ հաշվի առնելով, որ «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության գույքի օտարման, այդ թվում՝ ձեռքբերման գործընթացին այլ պաշտոնատար անձանց առնչության, ինչպես նաև առանց մեղադրյալների մասնակցության կատարված՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացման) առերևույթ հանցագործության նոր դեպքի հանգամանքները պարզելու նպատակով անհրաժեշտ է շարունակել քրեական գործի նախաքննությունը, ուստի քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ քրեական գործից անջատվել է վերը նշված մեղադրյալների վերաբերյալ գործը, որով նախաքննությունը 09.04.2021թ. ավարտվել և այդ մասին հայտարարվել է կողմերին: Մնացած մասով քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա հրապարակումն ընդամենը կոնկրետ շարժառիթով, տվյալ դեպքում` քրեական գործի նախաքննության ավարտով պայմանավորված, հասարակությանը մոլորեցնելու և միտումնավոր կեղծ տեղեկատվություն տրամադրելու նպատակ է հետապնդում, ուստի լրատվամիջոցներին և հանրությանը կոչ ենք անում այն չընդունել որպես հավաստի տեղեկատվություն և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող թե´ այս, և թե´ մյուս քրեական գործերի վերաբերյալ հրապարակումներ կատարելիս նախապես պարզաբանումներ ստանալ նաև վարույթն իրականացնող մարմնից: Իսկ «Ժողովուրդ» օրաթերթին կրկին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ էժանագին «սենսացիաներ» պարունակող հրապարակումներով ՀՀ հատուկ քննչական ծառայությանն գործունեությանն առհասարակ անդրադառնալու ապարդյուն և անհեռանկար փորձերից:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նյութի աղբյուր. Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայություն
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ