ԼՐԱՀՈՍ

լրահոս

Վարազդատ Լալայանը դարձավ ԵԱ-ի կրկնակի ոսկե մեդալակիր

April 21, 2025, 7:35 pm

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ

April 21, 2025, 6:32 pm

Մահացել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը

April 21, 2025, 6:26 pm

Գարիկ Կարապետյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է. Մարտիրոսյանը` արծաթե մեդալակիր

April 21, 2025, 2:46 am

Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում

April 19, 2025, 9:54 pm

Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների համագործակցությունը փոխշահավետ է. Նարիշկին

April 19, 2025, 11:43 am

Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը

April 19, 2025, 11:25 am

ՌԴ-Ուկրաինա բանակցության հարցով հետաքրքիր տեղեկություններ կան. Վենս

April 19, 2025, 12:04 am

Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն, Խաչատրյանը դարձավ հրում վարժության արծաթե մեդալակիր

April 18, 2025, 10:22 pm

Առանձնատներ ունեցողների 51 տոկոսի համար գույքահարկը 2026-ին թանկանալու է ամսական 50-300 դրամով. Սիսակ Գաբրիելյան

April 18, 2025, 2:39 pm

K2-18b էկզոմոլորակի վրա կյանքի գոյության հնարավոր նշաններ են գտել

April 18, 2025, 12:03 am

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

April 17, 2025, 6:37 pm

ՌԴ-ի և Բելառուսի դեսպանները չեն հրավիրվել Բունդեսթագում կայանալիք միջոցառմանը՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտի ավարտին

April 17, 2025, 6:18 pm

Նախկինում Երևանի քաղաքապետ և Կենտրոն համայնքի ղեկավար հանդիսացած անձն ապօրինի ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք

April 16, 2025, 11:33 pm

ՌԴ-ը դիմել է ԱՄՆ-ին իր սառեցված ակտիվների մի մասով Boeing ինքնաթիռներ գնելու թույլտվության խնդրանքով. Bloomberg

April 16, 2025, 11:27 pm

Լոս Անջելեսի շրջանում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակվել

April 16, 2025, 6:30 pm

radar.am «Ալիևը ձգձգում է, որպեսզի կարողանա իր ստորագրությունը հնարավորինս թանկ վաճառել». Միքայել Հայրապետյան

April 16, 2025, 11:21 am

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատարը քննարկել են ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները

April 15, 2025, 9:00 pm

Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին

April 15, 2025, 8:53 pm

«Եվրանեսթ» ԽՎ համանախագահը բարձր է գնահատել Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը

April 15, 2025, 8:45 pm

Ալեքսանդրա Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

April 14, 2025, 7:17 pm

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը պետք է ընդլայնվի սահմանային լարվածությունը վերահսկելու և զսպելու համար. Ժան-Նոել Բարո

April 14, 2025, 3:25 pm

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ

April 14, 2025, 1:00 pm

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հորդորում է խրախուսել ԱՄՆ-ում ապօրինի գտնվող անձանց հեռանալը երկրից

April 13, 2025, 10:48 pm

Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

April 12, 2025, 10:03 pm

Հայտնի են Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցություններից որոշ մանրամասներ

April 12, 2025, 7:50 pm

Արթուր Ալեքսանյանը հաղթեց Իտալիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

April 12, 2025, 5:53 pm

ԵԽԽՎ նախագահն ընդգրկվել է Բաքվի սև ցուցակում. Ադրբեջանի ԱԳՆ

April 12, 2025, 1:00 pm

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը սեղմման ուժի համաշխարհային ռեկորդ է սահմանել

April 11, 2025, 10:56 pm

Լոնդոնը պատրաստվում է հինգ տարի ժամկետով զորքեր տեղակայել Ուկրաինայում. The Telegraph

April 11, 2025, 9:49 pm

Առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու գործով Դավիթ Տոնոյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ԱԱԾ

September 30, 2021, 3:30 pm

2441

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի  նախաքննությունը, որի շրջանակներում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դ.Տ.-ն, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դ.Գ.-ն: Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ, և միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Բացի դրանից՝ քրեական գործի շրջանակներում նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար քրեական հետապնդումներ են հարուցվել նաև ՀՀ զինված ուժերի նախկին և ներկա այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ պետության առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու հանցավոր մեխանիզմի ամբողջական պատկերի բացահայտման, դեպքի հետ առնչություն ունեցած այլ պաշտոնատար անձանց գործողություններն անհատականացնելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու ուղղությամբ:

Հաշվի առնելով քրեական գործով հանրությանը թույլատրելի չափով իրազեկելու առաջնահերթությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ պարբերաբար իրազեկումների ձևով տեղեկատվություն կտրամադրվի հանրային հնչեղություն ունեցող սույն քրեական գործի նախաքննության ընթացքի և դրա արդյունքների վերաբերյալ:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն անհանդուրժողական ու հետևողական պայքար է տանելու պետականության հիմքերը թուլացրած, ՀՀ զինված ուժերի համար անորակ և տեխնիկական նորմերին չհամապատասխանող զենք-զինամթերքի ձեռքբերման և այդ գործընթացներում թույլ տրված ապօրինությունների բացահայտման, մեղավոր բոլոր անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու և պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:

Նյութի աղբյուր. 1lurer.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա