ԼՐԱՀՈՍ

լրահոս

Աշխարհի երկրները «հերթ են կանգնել» Եվրոպայի հետ համագործակցելու համար Թրամփի մաքսատուրքերի ֆոնին. ֆոն դեր Լայեն

April 22, 2025, 2:57 pm

ԵՄ դիտորդներն արձանագրել են Խոզնավարում երկու կրակոցների հետևանքները

April 22, 2025, 1:21 pm

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ

April 21, 2025, 11:05 pm

Վարազդատ Լալայանը դարձավ ԵԱ-ի կրկնակի ոսկե մեդալակիր

April 21, 2025, 7:35 pm

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ

April 21, 2025, 6:32 pm

Մահացել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը

April 21, 2025, 6:26 pm

Գարիկ Կարապետյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է. Մարտիրոսյանը` արծաթե մեդալակիր

April 21, 2025, 2:46 am

Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում

April 19, 2025, 9:54 pm

Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների համագործակցությունը փոխշահավետ է. Նարիշկին

April 19, 2025, 11:43 am

Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը

April 19, 2025, 11:25 am

ՌԴ-Ուկրաինա բանակցության հարցով հետաքրքիր տեղեկություններ կան. Վենս

April 19, 2025, 12:04 am

Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն, Խաչատրյանը դարձավ հրում վարժության արծաթե մեդալակիր

April 18, 2025, 10:22 pm

Առանձնատներ ունեցողների 51 տոկոսի համար գույքահարկը 2026-ին թանկանալու է ամսական 50-300 դրամով. Սիսակ Գաբրիելյան

April 18, 2025, 2:39 pm

K2-18b էկզոմոլորակի վրա կյանքի գոյության հնարավոր նշաններ են գտել

April 18, 2025, 12:03 am

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

April 17, 2025, 6:37 pm

ՌԴ-ի և Բելառուսի դեսպանները չեն հրավիրվել Բունդեսթագում կայանալիք միջոցառմանը՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտի ավարտին

April 17, 2025, 6:18 pm

Նախկինում Երևանի քաղաքապետ և Կենտրոն համայնքի ղեկավար հանդիսացած անձն ապօրինի ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք

April 16, 2025, 11:33 pm

ՌԴ-ը դիմել է ԱՄՆ-ին իր սառեցված ակտիվների մի մասով Boeing ինքնաթիռներ գնելու թույլտվության խնդրանքով. Bloomberg

April 16, 2025, 11:27 pm

Լոս Անջելեսի շրջանում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակվել

April 16, 2025, 6:30 pm

radar.am «Ալիևը ձգձգում է, որպեսզի կարողանա իր ստորագրությունը հնարավորինս թանկ վաճառել». Միքայել Հայրապետյան

April 16, 2025, 11:21 am

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատարը քննարկել են ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները

April 15, 2025, 9:00 pm

Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին

April 15, 2025, 8:53 pm

«Եվրանեսթ» ԽՎ համանախագահը բարձր է գնահատել Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը

April 15, 2025, 8:45 pm

Ալեքսանդրա Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

April 14, 2025, 7:17 pm

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը պետք է ընդլայնվի սահմանային լարվածությունը վերահսկելու և զսպելու համար. Ժան-Նոել Բարո

April 14, 2025, 3:25 pm

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ

April 14, 2025, 1:00 pm

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հորդորում է խրախուսել ԱՄՆ-ում ապօրինի գտնվող անձանց հեռանալը երկրից

April 13, 2025, 10:48 pm

Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

April 12, 2025, 10:03 pm

Հայտնի են Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցություններից որոշ մանրամասներ

April 12, 2025, 7:50 pm

Արթուր Ալեքսանյանը հաղթեց Իտալիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

April 12, 2025, 5:53 pm

Ի՞նչ կարգավիճակ է առաջարկվել Արցախի համար բանակցությունների ընթացքում. azatutyun.am

July 9, 2022, 8:43 pm

1982

2022 թվականի ապրիլի 13 -ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդեց՝ Միջազգային հանրությունն ակնկալում է, որ Հայաստանն իջեցնի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում իր նշաձողը»:

«Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ»:

Իսկ որտե՞ղ է եղել այդ նշաձողը ղարաբաղյան հակամարտության 30 տարի ձգված բանակցությունների ընթացքում, ի՞նչ է առաջարկվել լուծման տարբերակներում:

90-ականների վերջից մինչև 2020 -ի պատերազմը բանակցային սեղանին դրվել է կարգավորման 7 հիմնական տարբերակ, որոնք ընդունված է անվանել փաթեթային, փուլային, ընդհանուր պետություն, Քի Ուեսթյան, Մադրիդյան սկզբունքներ, Կազանյան պլան, Լավրովի պլան:

Փաթեթային տարբերակ

Արցախի հարցում փաթեթային տարբերակը նախատեսում էր, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում՝ նախկին ԼՂԻՄ -ի սահմաններով և լայն ինքնավարությամբ: Թե որքան լայն էր լինելու ինքնավարությունը թերևս ամենակարճ ձևակերպումը Վարդան Օսկանյանի հոդվածում է՝ Դե ֆակտո անկախ - դե յուրե Ադրբեջանի կազմում:

Իսկ փուլայինում կարգավիճակի հարցը չէր արծարծվում, դա թողնելով ապագային:

Ղարաբաղի հարցի լուծման առաջին՝ փաթեթային առաջարկից կես տարի առաջ՝ 1996 թվականի դեկտեմբերին Լիսաբոնում ԵԱՀԿ գագաթնաժողովն էր, որին մասնակցում էին ավելի քան 50 երկիր, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը:
Ամփոփիչ հռչակագրի 20 -րդ կետը պիտի վերաբերեր Ղարաբաղյան հակամարտությանը: Սակայն Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության չեկան այդ կետի բովանդակության հարցում: Հեյդար Ալիևը պնդում էր, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը ներառվի պարբերությունում, Հայաստանը դեմ էր այդ ձևակերպմանը, և վետո կիրառեց:

Ի պատասխան Ադրբեջանը սպառնաց վետո դնել ողջ ամփոփիչ հռչակագրի վրա՝ եթե Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը չընդգրկվի փաստաթղթում: Բանակցությունների արդյունքում՝ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ պարբերությունն ընդհանրապես հանվեց հռչակագրի տեքստից, փոխարենը ԵԱՀԿ գործող նախագահ՝ Շվեյցարիայի արտգործնախարար Ֆլավիո Կոտտին առանձին հայտարարություն տարածեց, որում ներառվեց Ղարաբաղի իրավական կարգավիճակը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու մասին դրույթը:

Կոտտիի այս հայտարարությանը Հայաստանը դեմ քվեարկեց և պատասխան հայտարարությամբ ներկայացրեց իր դիրքորոշումը:

«Այս հայտարարությունը կանխորոշում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, ինչը հակասում է ԵԱՀԿ նախարարների խորհրդի 1992 թվականի որոշմանը, որը այդ հարցը թողել է ԵԱՀԿ Մինսկի գագաթնաժողովի իրավասությանը»:

Ու թեև ԵԱՀԿ եզրափակիչ հռչակագրում Ղարաբաղի վերաբերյալ պարբերությունը տեղ չգտավ, այնուամենայնիվ, ավելի քան 50 երկրների աջակցություն ստացած Կոտտիի հայտարարությունն արդեն վկայեց՝ միջազգային հանրությունը Ղարաբաղի ինքնորոշումը՝ լայն ինքնավարությամբ, բայց պատկերացնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում:

Թերևս հենց սա նկատի ուներ Լևոն Տեր- Պետրոսյանը, երբ 1998 -ին «պատերազմ թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածում արձանագրում էր՝ Հայաստանի հակառակորդը միջազգային հանրությունն է:

«Առանձին թյուրիմացությունը, եթե կուզեք, վտանգավոր մոլորությունն այն է, թե Ղարաբաղի հակառակորդը Ադրբեջանն է, որին կարելի է հեշտությամբ ծնկի բերել, իրականում, սակայն, Ղարաբաղի հակառակորդը միջազգային հանրությունն է, որին մենք, փաստորեն, ձեռնոց ենք նետել: Չհասկանալ այս պարզ իրողությունը կնշանակի մեր ժողովրդին մատնել դաժան փորձությունների»:

Իսկ Հանրայինին 2021 թվականի մայիսին տված հարցազրույցում Լևոն Տեր-Պետրոսյանն ուղիղ ասում է՝ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությունը խախտվել է, պարզ է դարձել հենց Լիսաբոնի գագաթնաժողովի ժամանակ:

Ադրբեջանի հռետորաբանությունը, ըստ Տեր - Պետրոսյանի փոխվել է, երբ այդ երկրում ստեղծվել է միջազգային նավթի կոնսորցիում Միացյալ նահանգների և Մեծ Բրիտանիայի մասնակցությամբ: Մինչև վերջին պահը, ըստ Հայաստանի առաջին նախագահի, Լիսաբոնի հռչակագրում Արցախի վերաբերյալ չեզոք մի ձևակերպում էր, որը փոխվել է վերջին պահին՝ Հայաստանի համար անակնկալ կերպով:

Լիսաբոնից կես տարի անց համանախագահները ներկայացնում են առաջին փաթեթային լուծման տարբերակը, որը համահունչ էր Կոտտիի հայտարարությանը: Դրանում առաջարկվում էր բոլոր խնդիրներին՝ կարգավիճակից մինչև ապաշրջափակում, անդրադառնալ միանգամից:

Փաթեթայինում՝ երկու համաձայնագիր

Փաթեթայինում երկու համաձայնագիր էր. ընդ որում՝ կարգավիճակին վերաբերում էր ոչ թե առաջին, այլ երկրորդ համաձայնագիրը: Այն նախատեսում էր, որ կողմերը պիտի ճանաչեին Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությունը, իսկ Լեռնային Ղարաբաղը պետք է պետական և տարածքային կազմավորում լիներ Ադրբեջանի կազմում: Իսկ թե ինչ էր ենթադրում ինքնորոշումը, շարադրված էր հաջորդիվ: Ըստ այդմ ինքնորոշումը պետք է կյանքի կոչվեր Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջև կնքված համաձայնագրով, որը պետք է հավանության արժանանար Մինսկի համաժողովի կողմից, ապա՝ ներառվեն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի սահմանադրություններում:

Ենթադրվում էր, որ Ղարաբաղն ունենալու էր իր Սահմանադրությունը, դրոշը, զինանշանը, հիմնը, ոստիկանությունն ու ազգային գվարդիան, ընտրված իշխանությունները: Ադրբեջանի օրենսդրությունը Ղարաբաղում գործելու էր միայն այն դեպքում, եթե չէր հակասի Ղարաբաղի ընդունած օրենքներին: Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները պետք է ունենային Ադրբեջանի անձնագրեր` «Լեռնային Ղարաբաղ» հատուկ հավելագրումով, բայց չեն համարվի օտարերկրացիներ Հայաստանում:

Ադրբեջանի բանակը, անվտանգության ուժերը և ոստիկանությունը միայն Ղարաբաղի իշխանությունների թույլտվությամբ իրավունք կունենային մուտք գործել Լեռնային Ղարաբաղի տարածք:

Իսկ փաթեթի առաջին համաձայնագիրը վերաբերում էր հակամարտության դադարեցմանը, և ընդհանուր առմամբ դրա հետևանքների վերացմանը՝ որոնցից մի քանիսն էին օրինակ՝ Ղարաբաղի հարակից շրջաններից զինված ուժերի դուրսբերումը երկու փուլով, այդ տարածքներում պետք է ԵԱՀԿ Խաղաղապահներ տեղակայվեին, ստեղծվեր բուֆերային գոտի, Շահումյանի հայ, և Շուշիի ադրբեջանցի բնակչությունն, տեղահանվածները վերադառնային, Լաչինի միջանցքը վարձակալությամբ տրվեր ԵԱՀԿ-ին:

Փաթեթային երկու համաձայնագրերի երաշխավորը ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն էր լինելու:

Այս տարբերակին կտրականապես դեմ էր Արցախը: Հայաստանը առարկություններ և առաջարկներ էր ներկայացրել՝ Ղարաբաղի անվտանգության, կարգավիճակի և պաշտպանունակությունն ապահովելու վերաբերյալ, բայց կտրուկ չէր մերժել համանախագահներին և համաձայնել էր այն հետագա բանակցությունների համար որպես հիմք ընդունել: Ադրբեջանը ևս այս տարբերակը ընդունել էր որպես բանակցությունների հիմք, բայց ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Բաքուն իրականում դեմ էր ծրագրին:

Փուլային տարբերակ

Փաթեթայինից մի քանի ամիս անց, երբ պարզ դարձավ, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցում համաձայնություն չկա, համանախագահները կողմերին առաջարկեցին հարցը լուծել փուլ առ փուլ: Այսինքն՝ կարգավիճակի հարցը թողնել ապագային, մինչ այդ կենտրոնանալով մյուս հարցերի վրա, որոնց վերաբերյալ տարաձայնությունները շատ չէին, դրանց թվում էին զորքերի դուրսբերումը Ղարաբաղի հարակից շրջաններից, բացառությամբ Լաչինի, բուֆերային ու բաժանարար գոտիների ստեղծումը, միջազգային խաղաղապահների տեղակայումը, տեղահանվածների վերադարձը, ապաշրջափակումն ու կոմունիկացիաների վերականգնումը:

Կարգավիճակ բառը փուլային տարբերակում հանդիպում է երկու անգամ՝ մեկը նախաբանում, մյուսը՝ բուն տեքստում: Երկու դեպքում էլ խոսքն այն մասին է, որ երեք կողմերը՝ այսինքն բացի Երևանից և Բաքվից նաև Ստեփանակերտը առաջին փուլի կետերն իրագործելուց հետո պետք է շարունակեն խաղաղ գործընթացը՝ համապարփակ կարգավորման և Ղարաբաղի վերջնական կարգավիճակը ճշգրտելու համար: Կարգավիճակից բացի պետք է լուծվեին նաև Լաչինի, Շուշիի ու Շահումյանի հետ կապված խնդիրները:

Ուշագրավ է, որ թեև Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի մասին ոչինչ չէր ասվում, բայց նշվում էր, որ Ղարաբաղի հարակից շրջաններից զինված ուժերի դուրսբերումից հետո ղարաբաղյան իշխանությունների կողմից վերահսկվող տարածքների անվտանգությունը պետք է ապահովեին գոյություն ունեցող ռազմական կազմավորումներն ու Ղարաբաղի անվտանգության կազմավորումները:

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները, որոշ վերապահումներով, բայց ընդունել էին այս տարբերակը որպես հիմք` հետագա բանակցությունների համար: Ստեփանակերտը կրկին մերժել էր: Հայաստանի նախագահը տարիներ անց բացատրել էր՝ պաշտոնական Երևանի մարտավարությունն էր կտրուկ չմերժել միջնորդների առաջարկները, այլ փորձել դրանց հիման վրա սեփական օրակարգը առաջ մղել: Ադրբեջանի նախագահը ևս տարիներ անց իր ելույթում հայտարարեց, որ փուլայինը թեև ավելի լավն էր, քան փաթեթայինը, սակայն իրենց համար իրականում այդ տարբերակն էլ անընդունելի էր, բայց համաձայնել էին՝ բանակցությունները շարունակելու համար:

Տարաձայնություններ՝ Փուլային տարբերակի շուրջ

Հայաստանում լուրջ տարաձայնություններ կային Փուլային տարբերակի շուրջ, որոնք ի վերջո հանգեցրին ներքաղաքական ճգնաժամի և Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին:

«Սիրելի հայրենակիցներ, իշխանության ձեզ հայտնի մարմինների կողմից ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ»:

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանը կողմ էր հարցը բանակցություններով ու փոխզիջումներով լուծելուն, ընդ որում, օր առաջ, և համարում էր, որ փուլային տարբերակն այն հնարավոր առավելագույնն է, որ երբևէ կարող է ստանալ հայկական կողմը:

Առաջին նախագահը շարունակաբար պնդում էր՝ ժամանակը Հայաստանի օգտին չի աշխատում, հետագայում դրանից ավելի լավ փաստաթուղթ հայկական կողմերին չի առաջարկվի, փաստարկելով Լիսաբոնի գագաթնաժողովում միջազգային հանրության դիրքորոշումն ու միջնորդների նախորդ առաջարկն արդեն ցույց են տվել, որ հարցը փաթեթով լուծելու կամ Ղարաբաղի կարգավիճակի հարց արծարծելու դեպքում միջազգային հանրությունը պաշտպանելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

«Դրանից հետո ղարաբաղցիներն էլ համոզվեցին, որ կարգավիճակի շուրջ համաձայնություն կայացնելը անհնար է փաթեթով»:

Այս տեսակետի հետ, սակայն, համաձայն չէր Հայաստանի քաղաքական ու ռազմական էլիտայի մի ազդեցիկ մասը, օրինակ, այդ ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանը, Ղարաբաղի առաջնորդ, այդ պահին Հայաստանի վարչապետ Ռոբերտ Քոչարյանը: Նրանք կարծում էին, որ կարող են հետագայում այնպիսի տարբերակ ստանալ միջնորդներից, որտեղ Ղարաբաղը չի դիտարկվի Ադրբեջանի կազմում:

Ըստ Վարդան Օսկանյանի, որ այդ ժամանակ փոխարտգործնախարար էր, և Ղարաբաղի հարցով գլխավոր բանակցողը, Լևոն Տեր-Պետրոսյանն անվտանգության խորհրդում նաև իր կարծիքն է հարցրել:

«Ընդհատելով այս բուռն ու կրքոտ վեճը, Տեր-Պետրոսյանն ինձ դրեց բավական բարդ վիճակի մեջ ու իմ ուղղությամբ մեկնելով ձեռքն, ասաց, «թող Վարդանն ասի՝ արդյոք հնարավոր է երբևիցե ստանալ մի փաստաթուղթ, որտեղ հղում կատարվի Ղարաբաղի կարգավիճակին՝ առանց ամրագրելու Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը»: Դա ինձ անակնկալի բերես, ես նստած էի սեղանի խորքում, մինչ այդ լսողի դերում էի ու չէի ակնկալում, որ մասնակցություն կունենամ քննարկումներին: Բոլորի հայացքներն ուղղված էին ինձ, կարծես իմ պատասխանը պետք է վճռեր այդ հանդիպման ելքը և ես ասացի այն, ինչի հավատում էի՝ «պարոն նախագահ, կարծում եմ, որ հնարավոր է»:

Հետագայում բանակցությունների սեղանին դրվեցին ընդհանուր պետության գաղափարը, տարածքների փոխանակման առաջարկը, Մադրիդյան սկզբունքներն ու դրա տարբերակները:

Նյութի աղբյուր. azatutyun.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա