ԼՐԱՀՈՍ

լրահոս

Գարիկ Կարապետյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է. Մարտիրոսյանը` արծաթե մեդալակիր

April 21, 2025, 2:46 am

Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում

April 19, 2025, 9:54 pm

Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների համագործակցությունը փոխշահավետ է. Նարիշկին

April 19, 2025, 11:43 am

Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը

April 19, 2025, 11:25 am

ՌԴ-Ուկրաինա բանակցության հարցով հետաքրքիր տեղեկություններ կան. Վենս

April 19, 2025, 12:04 am

Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն, Խաչատրյանը դարձավ հրում վարժության արծաթե մեդալակիր

April 18, 2025, 10:22 pm

Առանձնատներ ունեցողների 51 տոկոսի համար գույքահարկը 2026-ին թանկանալու է ամսական 50-300 դրամով. Սիսակ Գաբրիելյան

April 18, 2025, 2:39 pm

K2-18b էկզոմոլորակի վրա կյանքի գոյության հնարավոր նշաններ են գտել

April 18, 2025, 12:03 am

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

April 17, 2025, 6:37 pm

ՌԴ-ի և Բելառուսի դեսպանները չեն հրավիրվել Բունդեսթագում կայանալիք միջոցառմանը՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտի ավարտին

April 17, 2025, 6:18 pm

Նախկինում Երևանի քաղաքապետ և Կենտրոն համայնքի ղեկավար հանդիսացած անձն ապօրինի ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք

April 16, 2025, 11:33 pm

ՌԴ-ը դիմել է ԱՄՆ-ին իր սառեցված ակտիվների մի մասով Boeing ինքնաթիռներ գնելու թույլտվության խնդրանքով. Bloomberg

April 16, 2025, 11:27 pm

Լոս Անջելեսի շրջանում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակվել

April 16, 2025, 6:30 pm

radar.am «Ալիևը ձգձգում է, որպեսզի կարողանա իր ստորագրությունը հնարավորինս թանկ վաճառել». Միքայել Հայրապետյան

April 16, 2025, 11:21 am

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատարը քննարկել են ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները

April 15, 2025, 9:00 pm

Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին

April 15, 2025, 8:53 pm

«Եվրանեսթ» ԽՎ համանախագահը բարձր է գնահատել Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը

April 15, 2025, 8:45 pm

Ալեքսանդրա Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

April 14, 2025, 7:17 pm

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը պետք է ընդլայնվի սահմանային լարվածությունը վերահսկելու և զսպելու համար. Ժան-Նոել Բարո

April 14, 2025, 3:25 pm

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ

April 14, 2025, 1:00 pm

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հորդորում է խրախուսել ԱՄՆ-ում ապօրինի գտնվող անձանց հեռանալը երկրից

April 13, 2025, 10:48 pm

Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

April 12, 2025, 10:03 pm

Հայտնի են Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցություններից որոշ մանրամասներ

April 12, 2025, 7:50 pm

Արթուր Ալեքսանյանը հաղթեց Իտալիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

April 12, 2025, 5:53 pm

ԵԽԽՎ նախագահն ընդգրկվել է Բաքվի սև ցուցակում. Ադրբեջանի ԱԳՆ

April 12, 2025, 1:00 pm

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը սեղմման ուժի համաշխարհային ռեկորդ է սահմանել

April 11, 2025, 10:56 pm

Լոնդոնը պատրաստվում է հինգ տարի ժամկետով զորքեր տեղակայել Ուկրաինայում. The Telegraph

April 11, 2025, 9:49 pm

Մխիթար Գոշի Դատաստանագիրքը գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում

April 11, 2025, 8:10 pm

Իսրայելն ու Թուրքիան Բաքվում համաձայնության չեն եկել Սիրիայում լարվածությունը կանխելու հարցում

April 11, 2025, 11:42 am

ՀՀ-ի հետ զորավարժություններով Թեհրանը ցույց է տալիս՝ անկայունության դեպքում կարձագանքի. իրանագետ

April 11, 2025, 12:19 am

«Առագաստ» սրճարանում Պողոսյանի սպանության գործով նոր քրեական վարույթ է նախաձեռնվել

October 28, 2022, 2:40 pm

1989

2001-ին Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանի միջանցքում Պողոս Պողոսյանի սպանության դեպքով հարուցված քրգործով նոր վարույթ է նախաձեռնվել՝ փորձագետների կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալու փաստով, փոխանցում է Գլխավոր դատախազությունը։

Դատախազությունը մանրամասնում է՝ այս գործով 2019-ին նոր հանգամանքների հետևանքով հարուցված վարույթի շրջանակում նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ ստացված տվյալների համաձայն՝ Պողոսյանի դիակի զննությամբ հայտնաբերված մարմնական վնասվածքների մի մասի վերաբերյալ դիակի դատաբժշկական առաջնային փորձաքննություն իրականացրած փորձագետներ Շ.Գ.-ի և Գ.Հ.-ի կողմից չեն արձանագրվել քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

2001-ի սեպտեմբերի 25-ին Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանում մահացել էր Ջավախքի Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղի գյուղապետ, Դաշնակցության անդամ Պողոս Պողոսյանը՝ սրճարան եկած երկրորդ նախագահին ողջունելու փորձ անելուց հետո։

Պողոսյանի սպանության գործով մեղադրյալ է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորից «Կուկու» մականվամբ հայտնի Աղամալ Հարությունյանը։ Նա, մեղադրվում է անզգույշ մահ պատճառելու հոդվածով։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Հարությունյանին 2 տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտել՝ անզգույշ սպանության համար, պատիժը պայմանականորեն չէր կիրառվել։ Աղամալ Հարությունյանն անազատության մեջ մի օր անգամ չի անցկացրել։ Նա ստորագրություն է տվել չհեռանալու մասին։

Անցած տարի Վերաքննիչ քրեական դատարանը, բավարարելով Գլխավոր դատախազության բողոքը, բեկանել էր դատարանի 2002 թվականի վճռին ու ուղարկել նոր քննության։

Այս գործը վերաբացվեց 2020-ին Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Ջոն Նյուտոնի դիմումից հետո։ Նյուտոնը 2001-ին Հայաստանում էր աշխատում և դեպքի օրը գտնվել էր սրճարանում։ Գլխավոր դատախազությունը, ուսումնասիրելով նրա հայտարարությունը և կատարելով մի շարք այլ ուսումնասիրություններ, եզրահանգել էր, որ Վրաստանի 43-ամյա քաղաքացուն կյանքից զրկել են ոչ թե անզգույշ ծեծի հետևանքով, այլ տեղի է ունեցել ավելի ծանր հանցագործություն՝ սպանություն, այն էլ՝ մի խումբ անձանց մասնակցությամբ։

Նյութի աղբյուր. azatutyun.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա