ԼՐԱՀՈՍ
լրահոս
ԱՄՆ դեսպանն ամերիկյան Westinghouse ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտը
April 22, 2025, 6:10 pm
Աշխարհի երկրները «հերթ են կանգնել» Եվրոպայի հետ համագործակցելու համար Թրամփի մաքսատուրքերի ֆոնին. ֆոն դեր Լայեն
April 22, 2025, 2:57 pm
ԵՄ դիտորդներն արձանագրել են Խոզնավարում երկու կրակոցների հետևանքները
April 22, 2025, 1:21 pm
Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ
April 21, 2025, 11:05 pm
Վարազդատ Լալայանը դարձավ ԵԱ-ի կրկնակի ոսկե մեդալակիր
April 21, 2025, 7:35 pm
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ
April 21, 2025, 6:32 pm
Մահացել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը
April 21, 2025, 6:26 pm
Գարիկ Կարապետյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է. Մարտիրոսյանը` արծաթե մեդալակիր
April 21, 2025, 2:46 am
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում
April 19, 2025, 9:54 pm
Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների համագործակցությունը փոխշահավետ է. Նարիշկին
April 19, 2025, 11:43 am
Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը
April 19, 2025, 11:25 am
ՌԴ-Ուկրաինա բանակցության հարցով հետաքրքիր տեղեկություններ կան. Վենս
April 19, 2025, 12:04 am
Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն, Խաչատրյանը դարձավ հրում վարժության արծաթե մեդալակիր
April 18, 2025, 10:22 pm
Առանձնատներ ունեցողների 51 տոկոսի համար գույքահարկը 2026-ին թանկանալու է ամսական 50-300 դրամով. Սիսակ Գաբրիելյան
April 18, 2025, 2:39 pm
K2-18b էկզոմոլորակի վրա կյանքի գոյության հնարավոր նշաններ են գտել
April 18, 2025, 12:03 am
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
April 17, 2025, 6:37 pm
ՌԴ-ի և Բելառուսի դեսպանները չեն հրավիրվել Բունդեսթագում կայանալիք միջոցառմանը՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտի ավարտին
April 17, 2025, 6:18 pm
Նախկինում Երևանի քաղաքապետ և Կենտրոն համայնքի ղեկավար հանդիսացած անձն ապօրինի ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք
April 16, 2025, 11:33 pm
ՌԴ-ը դիմել է ԱՄՆ-ին իր սառեցված ակտիվների մի մասով Boeing ինքնաթիռներ գնելու թույլտվության խնդրանքով. Bloomberg
April 16, 2025, 11:27 pm
Լոս Անջելեսի շրջանում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակվել
April 16, 2025, 6:30 pm
radar.am «Ալիևը ձգձգում է, որպեսզի կարողանա իր ստորագրությունը հնարավորինս թանկ վաճառել». Միքայել Հայրապետյան
April 16, 2025, 11:21 am
ՀՀ ԱԽ քարտուղարն ու Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատարը քննարկել են ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները
April 15, 2025, 9:00 pm
Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին
April 15, 2025, 8:53 pm
«Եվրանեսթ» ԽՎ համանախագահը բարձր է գնահատել Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը
April 15, 2025, 8:45 pm
Ալեքսանդրա Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
April 14, 2025, 7:17 pm
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը պետք է ընդլայնվի սահմանային լարվածությունը վերահսկելու և զսպելու համար. Ժան-Նոել Բարո
April 14, 2025, 3:25 pm
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ
April 14, 2025, 1:00 pm
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հորդորում է խրախուսել ԱՄՆ-ում ապօրինի գտնվող անձանց հեռանալը երկրից
April 13, 2025, 10:48 pm
Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն
April 12, 2025, 10:03 pm
Հայտնի են Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցություններից որոշ մանրամասներ
April 12, 2025, 7:50 pm
Ամինդեոյի քաղաքային խորհուրդն ընդունել է Հայաստանի ժողովրդին աջակցող բանաձև
October 20, 2020, 12:57 am
2596
Հունաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ Ամինդեոյի քաղաքային խորհուրդն ընդունել է Հայաստանի ժողովրդին աջակցող բանաձև։
«Սույն բանաձևով Ամինդեոյի քաղաքային խորհուրդն իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին ս.թ. սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) դեմ սանձազերծված հարձակման նկատմամբ: Ադրբեջանի զինված ուժերը դիմել են Լեռնային Ղարաբաղի / Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակման՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը, ներառյալ Ստեփանակերտ քաղաքի դպրոցները: Այդ լայնամասշտաբ հարձակումն իրենք իրականացրել են հրթիռներով, անօդաչու թռչող սարքերով և ուղղաթիռներով: Հարձակման հետևանքով կան զոհեր խաղաղ բնակչության շարքերում: Խոսքը իրավիճակի չափազանց մտահոգիչ էսկալացիայի մասին է, ինչը կարող է աղետալի հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի, ներառյալ ԵՄ-ի համար: Այս անգամ ադրբեջանական բանակի հարձակումները հատում են սահմանային գծերն ու այժմ թիրախավորում են բնակելի քաղաքներն ու գյուղերը, դպրոցներն ու խաղաղ բնակչությանը:
Հունաստանի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ունի երկու կարևոր տեսանկյուն:Առաջինը վերաբերում է բուն պատերազմին մի տարածքում, որը տառապում է 20-րդ դարի սկզբից և խաղաղ ճանապարհով ճգնաժամի վերջնական երկարատև լուծմանը:
Երկրորդ տեսանկյունը վերաբերում է Թուրքիայի ներգրավմանն ու տարածաշրջանային, իմպերիալիստական և հեգեմոն տերություն դառնալու նրա ջանքերին: Այն ժամանակ, երբ շարունակաբար խոսվում է հակամարտության և ռազմական գործողությունների դադարեցման նախաձեռնությունների մասին, Թուրքիան նախընտրում է ակտիվ ռազմական գործողություններ:
Փոխարենը ներողություն խնդրի հայ ժողովրդի նկատմամբ իրագործված Ցեղասպանության համար, այսօր նույնպես Թուրքիան կրկնում է հայերի դեմ իրագործած իր հանցավոր գործողությունները: Թուրքիան անտարբեր է մարդկային կորուստների նկատմամբ և մարդասպան հարձակումներ է իրականացնում խաղաղ բնակիչների նկատմամբ: Միջազգային հանրությունը, բացի խաղաղ ցանկություններից, պետք է գործնական քայլեր ձեռնարկի ապաէսկալացիայի, երկխոսության վերսկսման և Թուրքիային մեկուսացնելու ուղղությամբ:
Ամինդեոյի Քաղաքային Խորհուրդը. դատապարտում է Ադրբեջանի ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, դատապարտում է հայերի նկատմամբ Թուրքիայի մարդասպան վարքագիծը, կողմ է մշտական լուծմանը, որը հարգում է երկրների տարածքային ինքնիշխանությունն ու տարածաշրջանի ժողովուրդների ազգային ինքնությունը, Լեռնային Ղարաբաղի անկախության և Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման արդար պայքարում կանգնած է հայ ժողովրդի կողքին»,- ասված է հայտարարությունում։
Նյութի աղբյուր. 1lurer.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ