ԼՐԱՀՈՍ

լրահոս

Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում

April 19, 2025, 9:54 pm

Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների համագործակցությունը փոխշահավետ է. Նարիշկին

April 19, 2025, 11:43 am

Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը

April 19, 2025, 11:25 am

ՌԴ-Ուկրաինա բանակցության հարցով հետաքրքիր տեղեկություններ կան. Վենս

April 19, 2025, 12:04 am

Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն, Խաչատրյանը դարձավ հրում վարժության արծաթե մեդալակիր

April 18, 2025, 10:22 pm

Առանձնատներ ունեցողների 51 տոկոսի համար գույքահարկը 2026-ին թանկանալու է ամսական 50-300 դրամով. Սիսակ Գաբրիելյան

April 18, 2025, 2:39 pm

K2-18b էկզոմոլորակի վրա կյանքի գոյության հնարավոր նշաններ են գտել

April 18, 2025, 12:03 am

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

April 17, 2025, 6:37 pm

ՌԴ-ի և Բելառուսի դեսպանները չեն հրավիրվել Բունդեսթագում կայանալիք միջոցառմանը՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտի ավարտին

April 17, 2025, 6:18 pm

Նախկինում Երևանի քաղաքապետ և Կենտրոն համայնքի ղեկավար հանդիսացած անձն ապօրինի ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք

April 16, 2025, 11:33 pm

ՌԴ-ը դիմել է ԱՄՆ-ին իր սառեցված ակտիվների մի մասով Boeing ինքնաթիռներ գնելու թույլտվության խնդրանքով. Bloomberg

April 16, 2025, 11:27 pm

Լոս Անջելեսի շրջանում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակվել

April 16, 2025, 6:30 pm

radar.am «Ալիևը ձգձգում է, որպեսզի կարողանա իր ստորագրությունը հնարավորինս թանկ վաճառել». Միքայել Հայրապետյան

April 16, 2025, 11:21 am

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատարը քննարկել են ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները

April 15, 2025, 9:00 pm

Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին

April 15, 2025, 8:53 pm

«Եվրանեսթ» ԽՎ համանախագահը բարձր է գնահատել Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը

April 15, 2025, 8:45 pm

Ալեքսանդրա Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

April 14, 2025, 7:17 pm

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը պետք է ընդլայնվի սահմանային լարվածությունը վերահսկելու և զսպելու համար. Ժան-Նոել Բարո

April 14, 2025, 3:25 pm

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ

April 14, 2025, 1:00 pm

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հորդորում է խրախուսել ԱՄՆ-ում ապօրինի գտնվող անձանց հեռանալը երկրից

April 13, 2025, 10:48 pm

Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

April 12, 2025, 10:03 pm

Հայտնի են Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցություններից որոշ մանրամասներ

April 12, 2025, 7:50 pm

Արթուր Ալեքսանյանը հաղթեց Իտալիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

April 12, 2025, 5:53 pm

ԵԽԽՎ նախագահն ընդգրկվել է Բաքվի սև ցուցակում. Ադրբեջանի ԱԳՆ

April 12, 2025, 1:00 pm

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը սեղմման ուժի համաշխարհային ռեկորդ է սահմանել

April 11, 2025, 10:56 pm

Լոնդոնը պատրաստվում է հինգ տարի ժամկետով զորքեր տեղակայել Ուկրաինայում. The Telegraph

April 11, 2025, 9:49 pm

Մխիթար Գոշի Դատաստանագիրքը գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում

April 11, 2025, 8:10 pm

Իսրայելն ու Թուրքիան Բաքվում համաձայնության չեն եկել Սիրիայում լարվածությունը կանխելու հարցում

April 11, 2025, 11:42 am

ՀՀ-ի հետ զորավարժություններով Թեհրանը ցույց է տալիս՝ անկայունության դեպքում կարձագանքի. իրանագետ

April 11, 2025, 12:19 am

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կժամանի Հայաստան

April 10, 2025, 10:49 pm

Մտահոգվելու բան չունենք. «Սպայկա»-ի բոյկոտի ցուցակում հայտնված համայնքների բնակիչները խնդիր չեն տեսնում մթերման դադարեցման հարցում

April 12, 2019, 1:33 pm

3880

«Սպայկա» ընկերությունը բոյկոտի հարցում կարծես թե վճռական է։ Թեև երեկ ընկերությունը հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ ողջունում է կառավարության կողմից հռչակված տնտեսական հեղափոխություն իրականացնելու նպատակը և պատրաստ է աջակցել՝ հասնելու այն նշաձողերին, որոնք կառավարությունը սահմանում է և շարունակում է մնալ արտադրողի, ֆերմերի կողքին, սակայն ընկերությունը, չկարողանալով օգտվել շրջանառու միջոցներից, չի կարողանալու կազմակերպել նախապես պլանավորած մթերում շուրջ 80 համայնքում: «Սպայկա» ընկերության այս հայտարարությանը զուգահեռ, երեկ հայտնի դարձավ, որ մթերման շուկա է մուտք գործում նոր՝ «Բեստ Ֆրութ Լոգիստիկս Ցենտր» ընկերությունը, որը ևս զբաղվում է պտուղ-բանջարեղենի մթերմամբ: Այդ մասին երեկ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր ընկերության տնօրեն Արման Ամիրաղյանը: «Հայտարարում ենք նոր ընկերության բացման մասին, որը զբաղվելու է ամբողջ Հայաստանի գյուղացիների արտադրանքը Ռուսաստանի Դաշնություն արտահանելով՝ ավելի բարձր գներով, քան երբևէ եղել է։ Մենք արդեն ունենք պայմանագրեր ավելի քան 5000 սուպերմարկետների հետ և ունենք տարածաշրջանում ամենամեծ արտադրանքը: Ամենաուշը երկու ամսից յուրաքանչյուր գյուղացի հենց ինքը հնարավորություն կունենա մեր միջոցով իր իսկ արտադրանքը հանձնելու ռուսական շուկա։ «Սա ինֆորմացիա այն մարդկանց համար, ովքեր վախենում էին, որ «Սպայկա»-ի դադարեցումից հետո հայկական շուկան տուժելու է։ Վստահեցնում եմ, որ ոչ մի գյուղացի չի տուժելու։ Նույնիսկ փոքր արտադրություն ունեցողները, ովքեր հնարավորություն չեն ունեցել, 2 ամսից հնարավորություն կունենան մտնել Ռուսաստանի մեծ շուկա»,- գրել է նորաբաց ընկերության տնօրենը։ Գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը երեկ կառավարության նիստից հետո ասել էր, որ ազատ շուկայական հարաբերություններ են, և ցանկացած ընկերություն ցանկացած պահի կարող է շուկա մտնել: «Սպայկա»-ի տեղը գրավելու կամ չգրավելու խնդիր չկա: «Սպայկան» Հայաստանի գյուղատնտեսության մեջ լուրջ խաղացող է, բայց ցանկացած անձ իրավունք ունի և ազատ է մտնել շուկա: Մենք անընդհատ փորձում ենք, նույնիսկ մեր ռազմավարության մեջ գրված է, որ պետք է ստեղծենք առնվազն չորս նման լոգիստիկ մեծ կենտրոններ և գյուղատնտեսական բորսա, որը հնարավորություն կտա դիվերսիֆիկացնել թե՛ խաղացողներին, թե՛ շուկաները»,- ասել էր Գևորգյանը՝ հավելելով, որ դա թույլ կտա խուսափել այնպիսի իրավիճակներից, որը ստեղծվեց «Սպայկա»-ի շուրջ։ «Տնտեսությունը չի կարող կախված լինել մեկ շուկայից կամ մեկ ընկերությունից»,- ընդգծել էր նախարարի պաշտոնակատարը: «Սպայկա»-ի խնդրին անդրադարձել էր նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ ընդգծելով, որ ՊԵԿ-ը «Սպայկա»-ի ղեկավարության նկատմամբ նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու քննություն է իրականացնում, բայց եթե նայում է հարցի տնտեսական կողմին, ապա իրենք՝ որպես կառավարություն, ամեն ինչ անելու են, որ «Սպայկան», որպես տնտեսվարող սուբյեկտ, իր գործունեությունը շարունակի։ Որ «Սպայկա»-ի բոյկոտը խնդիրներ չի առաջացնի, վստահաբար պնդում են նաև ոլորտի փորձագետները։ Նրանց խոսքերով՝ շուկայական հարաբերությունները այնպիսին են, եթե մեկը որևէ շռայլություն դադարում է մատուցել, շատ արագ հայտնվում է մեկ այլ ընկերություն, որը գուցե առաջարկի ավելի լավ պայմաններ։ «Սպայկա»-ի բոյկոտի ցուցակում հայտնված Քաղցրաշեն համայնքի ղեկավար Վալերիկ Գյուլամիրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ «Սպայկան» իրենց համայնքից հիմնականում ծիրան է մթերել, բայց հիմա, երբ հայտարարում է, որ էլ չի մթերելու, ոչ մի խնդիր չի առաջանալու։ «Հիմնականում ծիրան էին տանում, նորմալ էլ մթերում էին, խնդիրներ չէր առաջանում, բայց հիմա էլ կարծում եմ, որ ոչ մի խնդիր չի առաջանա։ Ոչ մի մտահոգություն չունենք, քանի որ 10-15 այլ ընկերություններ կան, անհատներ, ովքեր էլի գալիս տանում էին ու հիմա էլ մեծ ուրախությամբ կտանեն։ Չեմ կարծում, որ սեզոնի բացվելուն պես խնդիր կլինի»,- ասաց համայնքի ղեկավարը։ Նույնը մեզ հետ զրույցում պնդեց նաև Նարեկ գյուղի գյուղապետ Գարուշ Հակոբյանը։ Նրա խոսքերով՝ «Սպայկան» Նարեկից մթերում էր ծիրան, դեղձ, սալոր, բայց ոչ մի խնդիր չի լինի, որ այլևս չմթերի։ «Ամենամեծ մշակությունները ես ունեմ, ես ոչ մի մտահոգություն չունեմ, որ կդադարեցնի մթերումը։ «Սպայկան» չի լինի, մեկ ուրիշը կլինի, կամ գյուղացին ինքը կտանի և իր բերքը կվաճառի։ Օրինակ՝ ես այդպես եմ անում։ Ամեն ինչ նորմալ է, հանգիստ եղեք»,- ասաց Հակոբյանը։ Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանն օրերս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ևս ասել էր՝ թեև համոզված է, որ «Սպայկան» ոչ մի պարագայում մթերումներն ու արտահանումը չի դադարեցնի, սակայն եթե անգամ գնա այդ քայլին, ապա ոչ մի խնդիր չի առաջանա, նոր մթերողներ ու արտահանողներ ի հայտ կգան: «Ինչ է նշանակում արտահանումը դադարեցնել։ Այսպիսի բան չկա, ով են իրենք, որ արտահանումը դադարեցնեն։ Իրենք չեն արտահանի, 10 ուրիշ մարդ կարտահանի, ի՞նչ խնդիր կա»,- ասել էր Մխչյանը։ Հիշեցնենք, որ «Սպայկա» ընկերության դեմ քրեական գործ հարուցվեց, և տնօրեն Դավիթ Ղազարյանը կալանավորվեց 7 միլիարդ դրամի հարկային պարտավորություններ չկատարելու հիմքով։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել է, որ ձեռք են բերում 2.5 տարվա ժամանակաշրջանի փաստաթղթերը, որից հետո հաշվարկներ կկատարվեն և արդյունքների մասին կտեղեկացնեն: Ճշտող հարցին՝ այսինքն՝ չի բացառվում, որ այդ 7 միլիարդն աճելու է, Դավիթ Անանյանը պատասխանել է. «Ոչ միայն չի բացառվում, այլև աճելու է» ։

Նյութի աղբյուր. Առաջին լրատվական

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա