ԼՐԱՀՈՍ

լրահոս

Գարիկ Կարապետյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է. Մարտիրոսյանը` արծաթե մեդալակիր

April 21, 2025, 2:46 am

Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում

April 19, 2025, 9:54 pm

Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների համագործակցությունը փոխշահավետ է. Նարիշկին

April 19, 2025, 11:43 am

Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը

April 19, 2025, 11:25 am

ՌԴ-Ուկրաինա բանակցության հարցով հետաքրքիր տեղեկություններ կան. Վենս

April 19, 2025, 12:04 am

Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն, Խաչատրյանը դարձավ հրում վարժության արծաթե մեդալակիր

April 18, 2025, 10:22 pm

Առանձնատներ ունեցողների 51 տոկոսի համար գույքահարկը 2026-ին թանկանալու է ամսական 50-300 դրամով. Սիսակ Գաբրիելյան

April 18, 2025, 2:39 pm

K2-18b էկզոմոլորակի վրա կյանքի գոյության հնարավոր նշաններ են գտել

April 18, 2025, 12:03 am

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

April 17, 2025, 6:37 pm

ՌԴ-ի և Բելառուսի դեսպանները չեն հրավիրվել Բունդեսթագում կայանալիք միջոցառմանը՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտի ավարտին

April 17, 2025, 6:18 pm

Նախկինում Երևանի քաղաքապետ և Կենտրոն համայնքի ղեկավար հանդիսացած անձն ապօրինի ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք

April 16, 2025, 11:33 pm

ՌԴ-ը դիմել է ԱՄՆ-ին իր սառեցված ակտիվների մի մասով Boeing ինքնաթիռներ գնելու թույլտվության խնդրանքով. Bloomberg

April 16, 2025, 11:27 pm

Լոս Անջելեսի շրջանում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակվել

April 16, 2025, 6:30 pm

radar.am «Ալիևը ձգձգում է, որպեսզի կարողանա իր ստորագրությունը հնարավորինս թանկ վաճառել». Միքայել Հայրապետյան

April 16, 2025, 11:21 am

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատարը քննարկել են ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները

April 15, 2025, 9:00 pm

Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին

April 15, 2025, 8:53 pm

«Եվրանեսթ» ԽՎ համանախագահը բարձր է գնահատել Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը

April 15, 2025, 8:45 pm

Ալեքսանդրա Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

April 14, 2025, 7:17 pm

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը պետք է ընդլայնվի սահմանային լարվածությունը վերահսկելու և զսպելու համար. Ժան-Նոել Բարո

April 14, 2025, 3:25 pm

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ

April 14, 2025, 1:00 pm

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հորդորում է խրախուսել ԱՄՆ-ում ապօրինի գտնվող անձանց հեռանալը երկրից

April 13, 2025, 10:48 pm

Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

April 12, 2025, 10:03 pm

Հայտնի են Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցություններից որոշ մանրամասներ

April 12, 2025, 7:50 pm

Արթուր Ալեքսանյանը հաղթեց Իտալիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

April 12, 2025, 5:53 pm

ԵԽԽՎ նախագահն ընդգրկվել է Բաքվի սև ցուցակում. Ադրբեջանի ԱԳՆ

April 12, 2025, 1:00 pm

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը սեղմման ուժի համաշխարհային ռեկորդ է սահմանել

April 11, 2025, 10:56 pm

Լոնդոնը պատրաստվում է հինգ տարի ժամկետով զորքեր տեղակայել Ուկրաինայում. The Telegraph

April 11, 2025, 9:49 pm

Մխիթար Գոշի Դատաստանագիրքը գրանցվել է Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում

April 11, 2025, 8:10 pm

Իսրայելն ու Թուրքիան Բաքվում համաձայնության չեն եկել Սիրիայում լարվածությունը կանխելու հարցում

April 11, 2025, 11:42 am

ՀՀ-ի հետ զորավարժություններով Թեհրանը ցույց է տալիս՝ անկայունության դեպքում կարձագանքի. իրանագետ

April 11, 2025, 12:19 am

Հոկտեմբերի 27-ի գործով 22 տարի անց հարցաքննվել է Նաիրի Հունանյանը, առգրավվել են ձայնագրություններ

October 27, 2021, 2:56 pm

2869

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից 22 տարի անց վերաբացված քրեական գործով հարցաքննվել է ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը:

Բացի նրանից հարցաքննվել են նաև նրա եղբայրը՝ Կարեն Հունանյանը, ոճրագործության մյուս մասնակիցներ Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը և ահաբեկչությանը զոհ դարձած ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը:

Հենց նրա բողոքի հիման վրա էլ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ վերաբացվել է 17 տարի առաջ կարճված քրեական գործը, որով պետք է պարզվի հանցագործությանը հնարավոր առնչություն ունեցած անձանց, կազմակերպիչների շրջանակը:


Գլխավոր դատախազ Արթուր Դավթյան - Մենք վերաբացել ենք դեռևս շուրջ 15 տարի առաջ կազմակերպիչների վերաբերյալ փակված վարույթը: Ոչ թե ֆորմալ դատավարական գործողություն է իրականացվել, նաև տեսել ենք այդ քրեական գործով բազում անելիքներ, դրանով պայմանավորված՝ շատ ծավալուն դատավարական միջոցառումներ ձեռնարկելու ցուցում է տվել նախաքննական մարմնին հսկող դատախազը, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ իմ կողմից հանձնարարություն է տրվել ԱԱԾ տնօրենին: Իհարկե, այստեղ նաև, ցավոք, ունենք հասկանալի դժվարին պատճառներ. դեպքից անցել է շուրջ 20 տարուց ավելի ժամանակ, առանձին անձինք ուղղակի կենդանի չեն և այլն: Բայց մեր ունեցած բոլոր հնարավորությունները պետք է փորձենք:

Գործով հսկողություն իրականացնող դատախազ Դավիթ Աղաջանյանն էլ հավելում է՝ նախաքննությունը գտնվում է ակտիվ փուլում:

ԱԱԾ-ում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Դավիթ Աղաջանյան - Մասնավորապես, 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով հանցավոր գործողություններին հնարավոր առնչություն ունեցած անձանց պարզելու, օգտագործված ապօրինի զենքի, ռազմամթերքին առնչություն ունեցող անձանց պարզելու, ինչպես նաև հանցագործությունը կանխելու պարտականություն ունեցող անձանց պարզելու նպատակով հարցաքննվել են մեկ տասնյակից ավելի անձինք:

Բացի դրանից՝ վերաբացված քրեական գործով կատարվել են բազմաթիվ առգրավումներ:

Դավիթ Աղաջանյան - Դատական դեպարտամենտի արխիվից առգրավվել են 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործի դատաքննական հատորները, քրեական գործին կցված ձայնագրությունները, ինչպես նաև նույն գործի գաղտնի մասը: Բացի դրանից՝ դեպարտամենտի արխիվից առգրավել են կոնկրետ անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննական և դատաքննական նյութերը, իսկ դատախազության արխիվից առգրավվել է անջատված մասով քրեական գործին կցված փաթեթը: Առգրավված ձայնագրությունների մասով նշանակվել է փորձաքննություն, որն ընթացքի մեջ է: Նույն ժամանակահատվածում ՀՀ քրեակատարողական ծառայությունից և ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումներից առգրավվել են քրեական գործով հետաքրքրություն ներկայացնող անձանց վերաբերյալ կազմված անձնական գործերը:

Բացի դրանից՝ քրեական գործով ստացվել են բազմաթիվ դիմումներ, միջնորդություններ, կից ներկայացված փաստաթղթեր, որոնց վերաբերյալ հարցաքննվել են դիմումատուները, զննության են ենթարկվել ներկայացված փաստաթղթերը, և դրանց արժանահավատությունը ստուգելու նպատակով համապատասխան հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Դավիթ Աղաջանյան - Ստացված փաստական տվյալների հիման վրա քրեական գործով առաջ են քաշվել մի շարք քննչական վարկածներ, և կազմվել է քննության պլան, ներկայումս նախաքննությունը քրեական գործով շարունակվում է, և 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, ինչպես նաև գործով բազմակողմանի լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով իրականացվում են համապատասխան դատավարական գործողություններ:

22 տարի առաջ՝ հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանն ընդհատվեց կրակահերթով՝ գլխատվեց քաղաքական էլիտան: Նաիրի Հունանյանի գլխավորած ահաբեկչական խմբի հարձակման հետևանքով խորհրդարանի շենքում սպանվեցին Հայաստանի իշխող քաղաքական ուժի ղեկավարները՝ վարչապետ Վազգեն Սարգսյանը և Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Ցմահ դատապարտվածներից ողջ են Նաիրի և Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը:

Ոճրագործության հետ առնչվող մի շարք անձինք կասկածելի հանգամանքներում մահացել են: Մասնավորապես, մահվան առաջին դեպքը տեղի է ունեցել ողբերգությունից 1 տարի անց:

2000 թվականին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, իր բանտախցում, ըստ պաշտոնական տեղեկատվության, էլեկտրահարումից մահացել է կասկածյալ Նորայր Եղիազարյանը, որը մասնագիտությամբ էլեկտրիկ էր: Ըստ դատաբժշկական փորձաքննության՝ Եղիազարյանը մահացել էր 220 վոլտ հոսանքից: Իսկ ըստ շրջանառվող լուրերի՝ Նորայր Եղիազարյանի գլխին հարվածի հետքեր էին հայտնաբերվել, ինչը, սակայն, պաշտոնապես չի հաստատվել:

2002 թ. իր տան շքամուտքում սպանվեց Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ, այս գործով առանցքային վկա 36-ամյա Տիգրան Նաղդալյանը: Չնայած որ նրա սպանության համար մեղադրվել և դատապարտվել է Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արմեն Սարգսյանը, սակայն շատերը պնդում են, որ Նաղդալյանը սպանվեց որպես Հոկտեմբերի 27-ի վկա:

Մահվան հաջորդ դեպքը տեղի է ունեցել 2004 թվականին: Կրկին իր բանտախցում, ըստ պաշտոնական տեղեկատվության, ինքնասպան է եղել Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը` կախվելու միջոցով: Սակայն դեռևս դատաքննության ընթացքում Վռամ Գալստյանը, որը ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի քեռին էր, պարբերաբար հայտարարել էր, որ իրեն հոգեմետ դեղեր են ներարկում և ամեն ինչ անում են, որ ինքնասպան լինի, որպեսզի ճշմարտությունը չբացահայտվի:

Այնուհետև՝ Վռամ Գալստյանի «ինքնասպանությունից» մի քանի ամիս անց, 2004-ին, Ապարան-Երևան ավտոճանապարհին վթարի ենթարկվեց Հոկտեմբերի 27-ի գործով կալանավորված, հետագայում ազատ արձակված ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի եղբայրը: Վթարից հետո նա մի քանի վիրահատության էր ենթարկվել, սակայն գիտակցության չգալով՝ մահացել: Նույն տարում, կրկին ավտովթարից, ԱՄՆ-ում մահացել է գործով վկա, ԱԺ նախկին բուժքույր Ռոզա Հովհաննիսյանը:

2004 թ. Ազգային ժողովի շենքում կախվեց խորհրդարանի արձանագրային բաժնի աշխատակցուհի 45-ամյա Հասմիկ Աբրահամյանը, որը նույնպես այս գործով վկաների ցուցակում էր: Իսկ, ահա, 2010 թ. մայիսին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ իր անկողնում, հայտնաբերվել է Հոկտեմբերի 27-ի գործով 14 տարի ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանի դին: Նրա պատժի ժամկետը լրանալու էր 2012-ին: Ըստ նախնական եզրակացության՝ 57-ամյա Համլետ Ստեփանյանի մահվան պատճառ էր հանդիսացել սրտի կաթվածը: Նրա պաշտպանները նշել են, սակայն, որ նա նախկինում սրտի հետ կապված որևէ խնդիր չի ունեցել:

2014-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում մահացել է այս գործով կարևորագույն վկաներից մեկը`1999-ին ազգային հեռուստատեսության թղթակից-մեկնաբան, Նաիրի Հունանյանի մտերիմ ընկեր Տիգրան Նազարյանը: Ըստ շրջանառվող լուրերի՝ Տիգրան Նազարյանը մահացել է քաղցկեղից: Նա ահաբեկչության օրը գնացել էր Ազգային ժողովի դահլիճ և մոտ երկու ժամ զրուցել Նաիրի Հունանյանի հետ:

Իսկ, ահա, Հոկտեմբերի 27-ի գործը քննած դատավոր Սամվել Ուզունյանը այլ գործով հետախուզման մեջ է:

Նյութի աղբյուր. 1lurer.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա