ԼՐԱՀՈՍ
լրահոս
Վարազդատ Լալայանը դարձավ ԵԱ-ի կրկնակի ոսկե մեդալակիր
April 21, 2025, 7:35 pm
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ
April 21, 2025, 6:32 pm
Մահացել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը
April 21, 2025, 6:26 pm
Գարիկ Կարապետյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է. Մարտիրոսյանը` արծաթե մեդալակիր
April 21, 2025, 2:46 am
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում
April 19, 2025, 9:54 pm
Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների համագործակցությունը փոխշահավետ է. Նարիշկին
April 19, 2025, 11:43 am
Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը
April 19, 2025, 11:25 am
ՌԴ-Ուկրաինա բանակցության հարցով հետաքրքիր տեղեկություններ կան. Վենս
April 19, 2025, 12:04 am
Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն, Խաչատրյանը դարձավ հրում վարժության արծաթե մեդալակիր
April 18, 2025, 10:22 pm
Առանձնատներ ունեցողների 51 տոկոսի համար գույքահարկը 2026-ին թանկանալու է ամսական 50-300 դրամով. Սիսակ Գաբրիելյան
April 18, 2025, 2:39 pm
K2-18b էկզոմոլորակի վրա կյանքի գոյության հնարավոր նշաններ են գտել
April 18, 2025, 12:03 am
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
April 17, 2025, 6:37 pm
ՌԴ-ի և Բելառուսի դեսպանները չեն հրավիրվել Բունդեսթագում կայանալիք միջոցառմանը՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտի ավարտին
April 17, 2025, 6:18 pm
Նախկինում Երևանի քաղաքապետ և Կենտրոն համայնքի ղեկավար հանդիսացած անձն ապօրինի ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք
April 16, 2025, 11:33 pm
ՌԴ-ը դիմել է ԱՄՆ-ին իր սառեցված ակտիվների մի մասով Boeing ինքնաթիռներ գնելու թույլտվության խնդրանքով. Bloomberg
April 16, 2025, 11:27 pm
Լոս Անջելեսի շրջանում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակվել
April 16, 2025, 6:30 pm
radar.am «Ալիևը ձգձգում է, որպեսզի կարողանա իր ստորագրությունը հնարավորինս թանկ վաճառել». Միքայել Հայրապետյան
April 16, 2025, 11:21 am
ՀՀ ԱԽ քարտուղարն ու Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատարը քննարկել են ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները
April 15, 2025, 9:00 pm
Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին
April 15, 2025, 8:53 pm
«Եվրանեսթ» ԽՎ համանախագահը բարձր է գնահատել Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը
April 15, 2025, 8:45 pm
Ալեքսանդրա Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
April 14, 2025, 7:17 pm
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը պետք է ընդլայնվի սահմանային լարվածությունը վերահսկելու և զսպելու համար. Ժան-Նոել Բարո
April 14, 2025, 3:25 pm
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ
April 14, 2025, 1:00 pm
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հորդորում է խրախուսել ԱՄՆ-ում ապօրինի գտնվող անձանց հեռանալը երկրից
April 13, 2025, 10:48 pm
Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն
April 12, 2025, 10:03 pm
Հայտնի են Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցություններից որոշ մանրամասներ
April 12, 2025, 7:50 pm
Արթուր Ալեքսանյանը հաղթեց Իտալիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ
April 12, 2025, 5:53 pm
ԵԽԽՎ նախագահն ընդգրկվել է Բաքվի սև ցուցակում. Ադրբեջանի ԱԳՆ
April 12, 2025, 1:00 pm
Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը սեղմման ուժի համաշխարհային ռեկորդ է սահմանել
April 11, 2025, 10:56 pm
Լոնդոնը պատրաստվում է հինգ տարի ժամկետով զորքեր տեղակայել Ուկրաինայում. The Telegraph
April 11, 2025, 9:49 pm
Վաշինգտոնը հասկացնում է՝ Հայաստանը կա՛մ պիտի միանա պատժամիջոցներին, կա՛մ դիտվի անվստահելի գործընկեր
July 22, 2019, 3:01 am
3815
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը անցնող շաբաթվա ընթացքում, ի թիվս այլ հանդիպումների, Վաշինգտոնում մասնակցել է Atlantic Council (Ատլանտյան խորհուրդ) հեղինակավոր վերլուծական կենտրոնի կազմակերպված քննարկմանը՝ բավական ուշագրավ հայտարարություն անելով ԱՄՆ-Իրան լարված հարաբերությունների, Իրանի դեմ սահմանված ամերկյան պատժամիջոցների և հայ-իրանական հարաբերությունների վրա դրանց հնարավոր ազդեցության մասին:
Ամերիկայի ձայնի հաղորդմամբ՝ Հայաստանի խորհրդարանի խոսնակը մասնավորապես նշել է, որ լարվածությունը ԱՄՆ-Իրան հարաբերություններում բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա: Միրզոյանն ընդգծել է պաշտոնական Երևանի դիրքորոշումը՝ ասելով, որ հարաբերությունների զարգացումը բարեկամ մեկ երկրի հետ չպետք է լինի ի հաշիվ մեկ այլ բարեկամ երկրի:
«Մենք կցանկանանք, որ ԱՄՆ-ը ճնշում չգործադրի Հայաստանի վրա՝ իրանական պատժամիջոցների օրակարգում ներգրավվելու համար: Հայաստանը չի կարող նման գին վճարել»,- ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահը:
Հայաստանը՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև
Իրանի դեմ Արևմուտքի ու մասնավորապես Վաշինգտոնի քաղաքականության՝ Հայաստանի ու հայ-իրանական հարաբերությունների հնարավոր բացասական ազդեցության հարցն, իհարկե, նոր չէ: Իրանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունն էլ Արևմուտքի կողմից վաղուց է իրականացվում՝ շուրջ 40 տարի, այսինքն՝ սկսած այն պահից, երբ հարևան Իրանում տեղի ունեցավ իսլամական հեղափոխությունը, և Իրանն ու Ամերիկան դաշնակիցներից վերածվեցին թշնամիների: Անշուշտ, Հայաստանն բավական բարդ վիճակում է այս կոնֆլիկտի համատեքստում: Մի կողմից, Իրանը տարածաշրջանում Հայաստանի քիչ բարեկամներից է, Թեհրանի հետ ունենք շատ կարևոր ու յուրահատուկ հաարբերություններ, Իրանի սահմանը Հայաստանի երկու բաց դարպասներից է դեպի արտաքին աշխարհ: Մյուս կողմից, Միացյալ Նահանգները, ինչպես աշխարհի շատ ու շատ երկրների, այնպես էլ Հայաստանի համար շատ կարևոր գործընկեր է և բարեկամական պետություն: Բայց ԱՄՆ-ի նախորդ կառավարությունները հիմնականում ըմբռնումով էին մոտենում Հայաստանի և Իրանի սերտ հարաբերություններին՝ շատ լավ հասկանալով, որ Հայաստանի այլընտրանքները շատ քիչ են. երկիրը երկու կողմից շրջափակված է, մեղմ ասած, ոչ բարեկամական հարևաններով, հյուսիսում ոչ այնքան կայուն Վրաստանն է, ու աշխարհագրական և քաղաքական այս բարդ պայմաններում, այդ թվում՝ անվտանգության լուրջ խնդիրների պատճառով Երևանը միակողմանի կախվածության մեջ է ընկել իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանից, որի հետ նույն Միացյալ Նահանգները լարված հարաբերությունների մեջ է և որի ազդեցության ընդլայնումը հարակից տարբեր երկրներում և ռեգիոններում ամերիկյան քաղաքական վերնախավը, բնականաբար, չի ողջունում՝ դա դիտելով որպես սպառնալիք ԱՄՆ-ի ազգային շահերին: Այս բարդ պայմաններում Հայաստանը իր արտաքին քաղաքականությունը, այդ թվում՝ տնտեսական հարաբերությունները դիվերսիֆիկացնելու և այլընտրանքներ գտնելու խնդիր ունի, և Իրանն այս իմաստով, իհարկե, կենսական նշանակություն ունեցող գործընկեր է: Խնդիրն ավելի բարդացավ, մարտահրավերները Հայաստանի համար ավելացան այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ ընտրվեց իր ընդգծված հակաիրանական հայացքներով աչքի ընկնող Դոնալդ Թրամփը՝ հետագայում իր վարչակազմ բերելով Իրանի հարցում իր հայացքները կիսող մի քանի առանցքային գործիչների, մասնավորապես՝ հանրապետական հայտնի ռազմատենչ «բազե» Ջոն Բոլթոնին և Մայք Պոմպեոյին: Սյս երկուսին բարձր պաշտոնում նշանակելու հիմնական գրավականներից մեկը հենց Իրանի հարցում նրանց արմատական դիրքորոշումն էր:
Նոր պատժամիջոցներ և նոր մարտահրավերներ
Հայկական շահերին սպառնացող հնարավոր ռիսկերն ավելի տեսանելի ու առարկայական դարձան այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ Իրանը «աշխարհում ահաբեկչության թիվ մեկ հովանավորը» համարող Թրամփը մտադիր է դադարեցնել ԱՄՆ-ի մասնակցությունը Օբամայի օրոք՝ 2015 թ. հուլիսին «6+1» ձևաչափով Իրանի, կողմից Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Չինաստանի և Գերմանիայի միջև ստորագրված միջուկային համաձայնագրից՝ Գործողությունների համապարփակ ծրագրից, որը կոչված էր կարգավորելու վերջին տարիների միջազգային անվտանգության ամենասուր և բարդ խնդիրներից մեկը՝ Իրանի միջուկային ծրագիրը։ Իսկ եթե Ամերիկան, որը համաձայնագրի հիմնական նախաձեռնողներից ու ճարտարապետներից էր ու դրա առաջմղման հիմնական լոկոմոտիվը, դուրս գար համաձայնագրից՝ դա կնշանակեր, որ կասկածի տակ է դրվում համաձայնագրի հետագա ճակատագիրն ու դրա շրջանակներում կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումը, և վերականգնվում են ամերիկյան պատժամիջոցները Իսլամական Հանրապետության դեմ։ Այդպես էլ եղավ. 2018 թ. մայիսին Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս միջուկային համաձայնագրից և նորից պատժամիջոցներ կսահմանի Իրանի նկատմամբ: Նոր պատժամիջոցները երկու փաթեթով ուժի մեջ մտան համապատասխանաբար օգոստոսի 7-ին և նոյեմբերի 5-ին։
Հայաստանցի և օտարերկրյա փորձագետները տարբեր կանխատեսումներ էին անում հայ-իրանական հարաբերությունների նկատմամբ Թրամփի վարչակազմի դիրքորոշման վերաբերյալ: Շատերը, օրինակ՝ ամերիկահայ քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը, հույս էին հայտնում, որ նույնիսկ իր «ոչ ավանդական» հայացքներով ու անկանխատեսելի քաղաքական վարքագծով աչքի ընկնող Թրամփը չի փոխի չի փոխի պաշտոնական Վաշինգտոնի մոտեցումը և հիմնականում ըմբռնումով կմոտենա հարցին՝ թույլ տալով Հայաստանին զարգացնել և խորացնել հարաբերությունները Իրանի հետ։
Իսկ Վաշինգտոնի Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի «Ռուսաստան և Եվրասիա» ծրագրի առաջատար գիտաշխատող Փոլ Սթրոնսկին վերջերս Առաջին լրատվական-ին տված հարցազրույցում կարծիք հայտնեց, որ հայ-իրանական բարեկամական հարաբերությունները «պոտենցիալ խնդիր» են Հայաստանի համար ու կարող են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հակասությունների պատճառ դառնալ։
Եվ հիմա, երբ ԱՄՆ մեկնած հայկական պատվիրակության ղեկավարը Վաշինգտոնում նման ուղերձ է հասցեագրում ամերիկյան իշխանություններին հայ-իրանական հարաբերությունների և ամերիկյան պատժամիջոցների վերաբերյալ, սա, իհարկե, լրջորեն մտածելու տեղիք է տալիս։ Արդյո՞ք սա նշանակում է, որ ճնշման փորձեր ԱՄՆ-ի կողմից արդեն իսկ եղել են, թե՞ առայժմ սրանք Երևանի մտավախություններն են։ Միրզոյանի հայտարարության վերաբերյալ վերլուծաբանները իրավացիորեն մի կարևոր հանգամանք են մատնանշում՝ նախ և առաջ կոչ անելով ուշադրություն դարձնել՝ որտե՞ղ և ինչպիսի՞ լսարանի առջև է ելույթ ունեցել ՀՀ ԱԺ նախագահը։ Այլ խոսքերով՝ «Ատլանտյան խորհրդում» հայկական խորհրդարանի խոսնակը մասնակցում էր փորձագիտական քննարկման, իսկ նման միջավայրում սովորաբար ընդունված է ավելի անկեղծ և ազատ խոսել, այդ թվում՝ արտահայտել մտավախություններ և գնահատել տարբեր ռիսկեր։
Կառուցողական քննարկում՝ Երևանի և Վաշինգտոնի միջև
Թեմային Առաջն լրատվական-ի խնդրանքով անդրադարձել է Վաշինգտոնում գործող Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը` ասելով, թե «որքան մենք ենք հասկանում՝ Միացյալ Նահանգների և Հայաստանի կառավարությունները բովանդակային և կառուցողական քննարկում են վարում այս խնդրի շուրջ՝ փոխադարձ շահերից բխող տարածաշրջանային առաջնահերթությունների վրա հիմնված ընդհանուր մոտեցում գտնելու նպատակով»:
Համբարյանի խոսքերով՝ որոշ նշաններ արդեն իսկ հստակորեն ցույց են տալիս Թրամփի վարչակազմի մաքսիմալիստական դիրքորոշումը հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ, բայց, բարեբախտաբար, ամերիկյան իսթեբլիշմենթի այլ ազդեցիկ գործիչներ իրենց իրատեսական և ողջամիտ մոտեցմամբ հավասարակշռում են այդ առավելապաշտական մոտեցումը:
«Հավասարակշռության պայմաններում ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները ամուր և կայուն առաջընթաց ցույց տալիս», – ասում է Հայ դատի հանձնախմբի նախագահը:
Կամ-կա՞մ
Ամերիկացի վերլուծաբան, ԱՄՆ պետքարտուղարության նախկին հատուկ խորհրդական, Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր Փոլ Գոբլը ևս մտահոգ է հայ-ամերիկյան հարաբերություններով և Հայաստանի ապագայով, բայց ստիպված է ցավով արձանագրել՝ «չեմ տեսնում որևէ նշան կամ ապացույց, որ Միացյալ Նահանգների ներկայիս նախագահը հասկանում է Հայաստանի աշխարհագրական բարդ վիճակը»:
Գոբլը մեզ հետ զրույցում նշեց, որ Թրամփն անընդհատ մի խնդրից մյուս խնդրին է իր ուշադրությունը կենտրոնացնում ու մինչ օրս չունի թիմ, որը կհետևեր, որ իր քաղաքականությունները կյանքի կոչվեն հետևողականորեն:
«Ենթադրում եմ, որ Իրանին մեկուսացնելու մասին նախագահի հայտարարությունները կազմում են բյուրոկրատիայի աշխատակիցները՝ հասկացնելու, թե Վաշինգտոնը կարծում է, որ Հայաստանը կա՛մ պիտի միանա [պատժամիջոցներին], կա՛մ դիտվի իբրև անվստահելի ու չհամագործակցող գործընկեր», – այսպես է Թրամփի դիրքորոշումը մեկնաբանում ամերիկացի փորձագետը:
Այցի կարևորությունը
Ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության աշչատանքային այցին՝ հայկական պատվիրակությունը Միացյալ Նահանգներ է մեկնել Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի հրավերով՝ մասնակցելու առաջնորդների ֆորումին: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը և ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը: Այցը կավարտվի հաջորդ շաբաթվա վերջին Նյու Յորքում: Հուլիսի 14-18-ը պատվիրակությունը եղել է Վաշինգտոնում, հուլիսի 19-21-ը՝ Բոսթոնում: Մասնավորաբար, Վաշինգտոնում ՀՀ Ազգային ժողովի նախագահը հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամների, ինչպես նաև ամերիկահայ համայնքի երկու ակտիվ կազմակերպությունների՝ Հայ դատի հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ:
Միրզոյանի հետ հանդիպմանը մասնակցած Արամ Համբարյանը ասում է, որ թե՛ ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության այս այցը և թե՛ Հայաստանի արտգործնախարարի մասնակցությամբ Վաշինգտոնում Կրոնական ազատության հարցերով նախարարական համաժողովին կառուցողական նախաձեռնություններ են, որոնք հաջորդեցին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում չորս կարևոր օրենսդրական լրացումների ընդունմանը: Այս լրացումները, Արամ Համբարյանի մեկնաբանությամբ, նպաստում են ԱՄՆ-Հայաստան կապերի զարգացմանը, Արցախի անվտանգության ամրապնդմանը և վճռականորեն մարտահրավեր են նետում Ադրբեջանի ագրեսիային:
Իսկ պետդեպի նախկին հատուկ խորհրդական Փոլ Գոբլը ուրախ է, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև նման փոխայցելություններ են լինում:
«Նմանատիպ այցերը կարևոր են, նույնիսկ եթե դրանք չեն տանում էական բեկումների, առաջխաղացման: Բյուրոկրատիան պետք է պատրաստվի դրանց, և այդ նախապատրաստման գործընթացը ստիպում է Միացյալ Նահանգներին ավելի լավ հասկանալ խնդիրները: Որքան շատ են նման այցերը, այնքան ավելի շատ կաճի այդ ըմբռնումը: Նույնիսկ ներկայիս վարչակազմում», – նշեց Գոբլը:
Հղումներ՝
[1] Նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն է, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը: Այդ պաշտոնում է նշանակվել 2018 թ. ապրիլին:
ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում 2018 թ. ապրիլին փոխարինել է Ռեքս Թիլերսոնին:
Նյութի աղբյուր. Առաջին լրատվական
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ