ԼՐԱՀՈՍ
լրահոս
Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ
April 21, 2025, 11:05 pm
Վարազդատ Լալայանը դարձավ ԵԱ-ի կրկնակի ոսկե մեդալակիր
April 21, 2025, 7:35 pm
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ
April 21, 2025, 6:32 pm
Մահացել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը
April 21, 2025, 6:26 pm
Գարիկ Կարապետյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է. Մարտիրոսյանը` արծաթե մեդալակիր
April 21, 2025, 2:46 am
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում
April 19, 2025, 9:54 pm
Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների համագործակցությունը փոխշահավետ է. Նարիշկին
April 19, 2025, 11:43 am
Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը
April 19, 2025, 11:25 am
ՌԴ-Ուկրաինա բանակցության հարցով հետաքրքիր տեղեկություններ կան. Վենս
April 19, 2025, 12:04 am
Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն, Խաչատրյանը դարձավ հրում վարժության արծաթե մեդալակիր
April 18, 2025, 10:22 pm
Առանձնատներ ունեցողների 51 տոկոսի համար գույքահարկը 2026-ին թանկանալու է ամսական 50-300 դրամով. Սիսակ Գաբրիելյան
April 18, 2025, 2:39 pm
K2-18b էկզոմոլորակի վրա կյանքի գոյության հնարավոր նշաններ են գտել
April 18, 2025, 12:03 am
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
April 17, 2025, 6:37 pm
ՌԴ-ի և Բելառուսի դեսպանները չեն հրավիրվել Բունդեսթագում կայանալիք միջոցառմանը՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտի ավարտին
April 17, 2025, 6:18 pm
Նախկինում Երևանի քաղաքապետ և Կենտրոն համայնքի ղեկավար հանդիսացած անձն ապօրինի ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք
April 16, 2025, 11:33 pm
ՌԴ-ը դիմել է ԱՄՆ-ին իր սառեցված ակտիվների մի մասով Boeing ինքնաթիռներ գնելու թույլտվության խնդրանքով. Bloomberg
April 16, 2025, 11:27 pm
Լոս Անջելեսի շրջանում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակվել
April 16, 2025, 6:30 pm
radar.am «Ալիևը ձգձգում է, որպեսզի կարողանա իր ստորագրությունը հնարավորինս թանկ վաճառել». Միքայել Հայրապետյան
April 16, 2025, 11:21 am
ՀՀ ԱԽ քարտուղարն ու Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատարը քննարկել են ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները
April 15, 2025, 9:00 pm
Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին
April 15, 2025, 8:53 pm
«Եվրանեսթ» ԽՎ համանախագահը բարձր է գնահատել Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը
April 15, 2025, 8:45 pm
Ալեքսանդրա Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
April 14, 2025, 7:17 pm
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը պետք է ընդլայնվի սահմանային լարվածությունը վերահսկելու և զսպելու համար. Ժան-Նոել Բարո
April 14, 2025, 3:25 pm
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ
April 14, 2025, 1:00 pm
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հորդորում է խրախուսել ԱՄՆ-ում ապօրինի գտնվող անձանց հեռանալը երկրից
April 13, 2025, 10:48 pm
Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն
April 12, 2025, 10:03 pm
Հայտնի են Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցություններից որոշ մանրամասներ
April 12, 2025, 7:50 pm
Արթուր Ալեքսանյանը հաղթեց Իտալիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ
April 12, 2025, 5:53 pm
ԵԽԽՎ նախագահն ընդգրկվել է Բաքվի սև ցուցակում. Ադրբեջանի ԱԳՆ
April 12, 2025, 1:00 pm
Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը սեղմման ուժի համաշխարհային ռեկորդ է սահմանել
April 11, 2025, 10:56 pm
Թուրքիան սկսել է հրաժարվել ռուսական գազից
February 6, 2020, 3:13 am
3612
2019-ին «Գազպրոմի» առաքումները Թուրքիա 2018-ի համեմատ նվազել են 40 տոկոսով: Հանրապետությունը սկսել է հրաժարվել ռուսական գազից՝ հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) ներմուծման աճի և Ադրբեջանից մատակարարումների պատճառով: Այս մասին են վկայում Թուրքիայի էներգետիկ շուկայի կարգավորման խորհրդի տվյալները, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Ըստ տարվա ամփոփիչ տվյալների, Ռուսաստանից 14.4-14.8 միլիարդ խորանարդ մետր գազ է արտահանվել թուրքական շուկա: Երկիրը 13 տարվա ընթացքում առաջին անգամ չի հայտնվել «Գազպրոմ»-ի արտասահմանյան խոշորագույն գնորդների եռյակում. այժմ առաջատարներն են Գերմանիան, Իտալիան և Ավստրիան, չնայած վերջինիս տնտեսությունը երկու անգամ փոքր է թուրքականից:
TAP գազատարի գործարկումը, որի միջոցով Կասպից ծովում գտնվող «Շահ Դենիզ» հանքավայրից գազը տեղափոխվում է Եվրոպա, Թուրքիային հնարավորություն տվեց 29 տոկոսով ավելացնել ներմուծումն Ադրբեջանից:
Ըստ վերլուծաբանների, ՀԲԳ-ի գնումներն աճել են յոթ տոկոսով: Դրա մատակարարումների գրեթե կեսը բաժին է ընկել Ալժիրին (մոտ հինգ միլիարդ խորանարդ մետր), որին հաջորդում են Նիգերիան և Քաթարը: Միացյալ Նահանգները Թուրքիա է ուղարկել գրեթե մեկ միլիարդ խորանարդ մետր գազ:
Մինչդեռ Ռուսաստանից եկող «Երկնագույն հոսք» գազատարը մեկ երրորդով պարապուրդի է մատնվել: Դրա հզորությունը տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր է, բայց մղվել է ընդամենը 10 միլիարդից մի փոքր ավելի: «Գազպրոմ»-ը մնացած ծավալները տեղափոխել է անդրբալկանյան միջանցքով:
Նման դինամիկայի պատճառներից մեկը կարող է լինել գնային վեճը, որը սկսվել է չորս տարի առաջ: Պատճառ է հանդիսացել «Գազպրոմ»-ի կողմից թուրքական ընկերություններին տրամադրված զեղչը, որն ավելի ուշ չեղարկվել է:
Կողմերը բազմիցս դիմել են դատարան, սակայն հակամարտությունը հասել է նախագահների մակարդակի: Անցած տարվա ապրիլին Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները, Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը, չեն կարողացել հարթել հակասությունները:
Նյութի աղբյուր. Առաջին լրատվական
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ