ԼՐԱՀՈՍ
լրահոս
Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ
April 21, 2025, 11:05 pm
Վարազդատ Լալայանը դարձավ ԵԱ-ի կրկնակի ոսկե մեդալակիր
April 21, 2025, 7:35 pm
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ
April 21, 2025, 6:32 pm
Մահացել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը
April 21, 2025, 6:26 pm
Գարիկ Կարապետյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է. Մարտիրոսյանը` արծաթե մեդալակիր
April 21, 2025, 2:46 am
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում
April 19, 2025, 9:54 pm
Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների համագործակցությունը փոխշահավետ է. Նարիշկին
April 19, 2025, 11:43 am
Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը
April 19, 2025, 11:25 am
ՌԴ-Ուկրաինա բանակցության հարցով հետաքրքիր տեղեկություններ կան. Վենս
April 19, 2025, 12:04 am
Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն, Խաչատրյանը դարձավ հրում վարժության արծաթե մեդալակիր
April 18, 2025, 10:22 pm
Առանձնատներ ունեցողների 51 տոկոսի համար գույքահարկը 2026-ին թանկանալու է ամսական 50-300 դրամով. Սիսակ Գաբրիելյան
April 18, 2025, 2:39 pm
K2-18b էկզոմոլորակի վրա կյանքի գոյության հնարավոր նշաններ են գտել
April 18, 2025, 12:03 am
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
April 17, 2025, 6:37 pm
ՌԴ-ի և Բելառուսի դեսպանները չեն հրավիրվել Բունդեսթագում կայանալիք միջոցառմանը՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտի ավարտին
April 17, 2025, 6:18 pm
Նախկինում Երևանի քաղաքապետ և Կենտրոն համայնքի ղեկավար հանդիսացած անձն ապօրինի ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք
April 16, 2025, 11:33 pm
ՌԴ-ը դիմել է ԱՄՆ-ին իր սառեցված ակտիվների մի մասով Boeing ինքնաթիռներ գնելու թույլտվության խնդրանքով. Bloomberg
April 16, 2025, 11:27 pm
Լոս Անջելեսի շրջանում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակվել
April 16, 2025, 6:30 pm
radar.am «Ալիևը ձգձգում է, որպեսզի կարողանա իր ստորագրությունը հնարավորինս թանկ վաճառել». Միքայել Հայրապետյան
April 16, 2025, 11:21 am
ՀՀ ԱԽ քարտուղարն ու Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատարը քննարկել են ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները
April 15, 2025, 9:00 pm
Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին
April 15, 2025, 8:53 pm
«Եվրանեսթ» ԽՎ համանախագահը բարձր է գնահատել Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը
April 15, 2025, 8:45 pm
Ալեքսանդրա Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
April 14, 2025, 7:17 pm
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը պետք է ընդլայնվի սահմանային լարվածությունը վերահսկելու և զսպելու համար. Ժան-Նոել Բարո
April 14, 2025, 3:25 pm
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ
April 14, 2025, 1:00 pm
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հորդորում է խրախուսել ԱՄՆ-ում ապօրինի գտնվող անձանց հեռանալը երկրից
April 13, 2025, 10:48 pm
Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն
April 12, 2025, 10:03 pm
Հայտնի են Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցություններից որոշ մանրամասներ
April 12, 2025, 7:50 pm
Արթուր Ալեքսանյանը հաղթեց Իտալիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ
April 12, 2025, 5:53 pm
ԵԽԽՎ նախագահն ընդգրկվել է Բաքվի սև ցուցակում. Ադրբեջանի ԱԳՆ
April 12, 2025, 1:00 pm
Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը սեղմման ուժի համաշխարհային ռեկորդ է սահմանել
April 11, 2025, 10:56 pm
Պեկինը Թուրքիային հիշեցրել է Արարատը. Lragir.am
August 4, 2020, 1:45 am
3267
Տավուշի սահմանագոտում ադրբեջանական սադրանքին ի պատասխան հայկական զինուժի պատժիչ հարվածը եւ դրա արդյունքում ստեղծված նոր ռազմա-քաղաքական իրադրությունը անմիջապես արժանացավ ուժային կենտրոնների ուշադրությանը: Այդ գործողություններից հետո Հայաստանի պաշտպանության նախարարի եւ ԶՈՒ ԳՇ պետի հյուրերն էին Հայաստանում Իրանի, ԱՄՆ, Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանները, որոնք թերեւս փորձում էին ամբողջացնել ստեղծված իրավիճակի ռազմա-քաղաքական ընդգրկումը:
Այդ համատեքստում հատկանշական է Չինաստանի դեսպանի «բացակայությունը» այդ շարքում, թեեւ դեսպանը գործնականում «վերջին դիվանագետն» էր, որին հանդիպեց Հայաստանի պաշտպանության նախարարը Ադրբեջանի սադրանքից եւ պատժիչ ասիմետրիկ հարվածից առաջ:
Հուլիսի 9-ին Չինաստանի դեսպանն այցելել էր պաշտպանության նախարարություն եւ հանդիպում ունեցել նախարար Տոնոյանի հետ, քննարկելով երկկողմ եւ ռեգիոնալ նշանակության անվտանգային հարցեր: Չի բացառվում, որ այդ հանդիպումը լիովին գոհացրել է Պեկինին, Տավուշից հետո նոր հարցեր չունենալու համար: Ավելին, Տավուշն ըստ ամենայնի Չինաստանի համար ամբողջացրել է պատասխանները:
Իսկ դրանք Պեկինի համար կարեւոր են, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, կապված Չինաստանի աշխարհակարգային դերի փոփոխության հետ: Ներկայումս Պեկինն այլեւս ոչ թե հավակնում, այլ ամրանում է երկրորդ բեւեռի դերում: Այդ դերն անշուշտ նշանակելու է մեծ հետաքրքրություն նաեւ Կովկասում, իսկ այդ հետաքրքրությունն իրացնելու այլ հարթություն, քան Հայաստանի անվտանգային համակարգը, Պեկինի համար գործնականում չկա: Բանն այն է, որ դրա «այլընտրանքը» թուրքական համակարգն է: Կովկասում կա անվտանգային սկզբունքային երկու համակարգ՝ թուրքական կամ ռուս-թուրքական, եւ հայկական, որտեղ Ռուսաստանը եւս կա, սակայն դեռեւս բազմաթիվ ռազմավարական հարցականներով:
Իրավիճակի գնահատման մասին է վկայում այն, որ Չինաստանը Երեւանում կառուցում է եվրասիական տարածությունում Մոսկվայից հետո մեծությամբ երկրորդ իր դեսպանատունը, ինչը նշանակում է, որ Պեկինը Հայաստանում իր դեսպանատունը դիտարկում է բավական լայն գործառութային շրջանակում: 2019 թվականի մայիսին Չինաստանի նախագահ Սի Ծինպինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն աննախադեպ շեշտադրումներով ակնարկեց հայկական հարցի հանդեպ Պեկինի ուշադրության մասին: Թուրքիային Պեկինն այդ մասին ակնարկեց մոտ մեկ տարի անց՝ կորոնավիրուսի համաճարակի օրերին Հայաստան առաքված մարդասիրական օգնության արկղերի վրա գրելով Արարատի մասին, ինչը հարուցել էր Անկարայի դժգոհությունը:
Չինաստանը Հայաստանի համար կարեւոր գործընկերներից մեկն է թուրքական սպառնալիքի զսպման այն ռազմավարական խնդրում, որի մասին օրերս հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, ակնարկելով, որ եղած ռուսական առանցքով ձեւաչափերը այդ խնդրի համար այլեւս բավարար չեն: Ընդ որում, այդ հանգամանքի գուցե էքզիստենցիալ, այսպես ասած խորհրդանշական արձանագրումը թերեւս մոտ մեկ տարի առաջ հունիսին էր՝ Սանկտ-Պետերբուրգի տնտեսական ֆորումի բեմում, որտեղ առաջին դեմքի մակարդակով էին Ռուսաստանը, Չինաստաննն ու Հայաստանը, խորհրդանշելով եվրասիական տարածքում ուժային հարաբերակցության վերափոխման ընթացքը: Ի դեպ, այդ իմաստով հատկանշական է տավուշյան ադրբեջանական սադրանքի ֆոնին ՌԴ ԱԳՆ խոսնակի խորհրդավոր գրառումը՝ «Պակասում է Սանկտ-Պետերբուրգի տնտեսական ֆորումն ու «տապը» Բաքվում, դե դուք հասկացաք»:
Բարդ է իհարկե ասել, թե հուլիսի կեսին հատկապես ինչն է պակասում տիկին Մարիային, բայց Ռուսաստանին Կովկասում իրապես պակասում է կամ Արեւմուտքը, կամ Չինաստանը՝ թուրքական էքսպանսիայի ռազմա-քաղաքական զսպման համար: Մեկ տարի առաջ Սանկտ-Պետերբուրգի ֆորումը թերեւս վկայում էր, որ Մոսկվան պատրաստ է դիտարկել Չինաստանի տարբերակը: Թեեւ, չի բացառվում, որ այդ տարբերակը դիտարկում են ԱՄՆ ու Չինաստանը՝ վերաբաժանելով միջազգային այն անվտանգային գոտիները, որոնք Ռուսաստանի պատասխանատվության տակ են:
Հայաստանի համար ռազմավարական խնդիր է Կովկասի հայկական անվտանգային համակարգում իր հերթին կարողանալ բազմավեկտոր աշխատանքով բաժանել գործընկերային դերերը՝ Հայաստանի պատասխանատվության առանցքով, բազմակողմ փոխադարձության սկզբունքով:
Մեկնաբան` ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ