ԼՐԱՀՈՍ
լրահոս
Տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին
April 23, 2025, 2:43 pm
Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը
April 22, 2025, 10:58 pm
ԱՄՆ դեսպանն ամերիկյան Westinghouse ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտը
April 22, 2025, 6:10 pm
Աշխարհի երկրները «հերթ են կանգնել» Եվրոպայի հետ համագործակցելու համար Թրամփի մաքսատուրքերի ֆոնին. ֆոն դեր Լայեն
April 22, 2025, 2:57 pm
ԵՄ դիտորդներն արձանագրել են Խոզնավարում երկու կրակոցների հետևանքները
April 22, 2025, 1:21 pm
Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ
April 21, 2025, 11:05 pm
Վարազդատ Լալայանը դարձավ ԵԱ-ի կրկնակի ոսկե մեդալակիր
April 21, 2025, 7:35 pm
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ
April 21, 2025, 6:32 pm
Մահացել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը
April 21, 2025, 6:26 pm
Գարիկ Կարապետյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է. Մարտիրոսյանը` արծաթե մեդալակիր
April 21, 2025, 2:46 am
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում
April 19, 2025, 9:54 pm
Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների համագործակցությունը փոխշահավետ է. Նարիշկին
April 19, 2025, 11:43 am
Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը
April 19, 2025, 11:25 am
ՌԴ-Ուկրաինա բանակցության հարցով հետաքրքիր տեղեկություններ կան. Վենս
April 19, 2025, 12:04 am
Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն, Խաչատրյանը դարձավ հրում վարժության արծաթե մեդալակիր
April 18, 2025, 10:22 pm
Առանձնատներ ունեցողների 51 տոկոսի համար գույքահարկը 2026-ին թանկանալու է ամսական 50-300 դրամով. Սիսակ Գաբրիելյան
April 18, 2025, 2:39 pm
K2-18b էկզոմոլորակի վրա կյանքի գոյության հնարավոր նշաններ են գտել
April 18, 2025, 12:03 am
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
April 17, 2025, 6:37 pm
ՌԴ-ի և Բելառուսի դեսպանները չեն հրավիրվել Բունդեսթագում կայանալիք միջոցառմանը՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտի ավարտին
April 17, 2025, 6:18 pm
Նախկինում Երևանի քաղաքապետ և Կենտրոն համայնքի ղեկավար հանդիսացած անձն ապօրինի ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք
April 16, 2025, 11:33 pm
ՌԴ-ը դիմել է ԱՄՆ-ին իր սառեցված ակտիվների մի մասով Boeing ինքնաթիռներ գնելու թույլտվության խնդրանքով. Bloomberg
April 16, 2025, 11:27 pm
Լոս Անջելեսի շրջանում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակվել
April 16, 2025, 6:30 pm
radar.am «Ալիևը ձգձգում է, որպեսզի կարողանա իր ստորագրությունը հնարավորինս թանկ վաճառել». Միքայել Հայրապետյան
April 16, 2025, 11:21 am
ՀՀ ԱԽ քարտուղարն ու Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատարը քննարկել են ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները
April 15, 2025, 9:00 pm
Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին
April 15, 2025, 8:53 pm
«Եվրանեսթ» ԽՎ համանախագահը բարձր է գնահատել Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը
April 15, 2025, 8:45 pm
Ալեքսանդրա Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
April 14, 2025, 7:17 pm
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը պետք է ընդլայնվի սահմանային լարվածությունը վերահսկելու և զսպելու համար. Ժան-Նոել Բարո
April 14, 2025, 3:25 pm
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ
April 14, 2025, 1:00 pm
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հորդորում է խրախուսել ԱՄՆ-ում ապօրինի գտնվող անձանց հեռանալը երկրից
April 13, 2025, 10:48 pm
Ինչու են բոլորը «փախչում» Ռուսաստանից. Lragir.am
January 23, 2022, 9:46 pm
3519
Ռուսաստանը «իր մարդկանց» ուղարկել է Մերձդնեստր՝ կանխելու Մոլդովայի անկախացումը Խորհրդային Միությունից, Pro TV-ին տված հարցազրույցում ասել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։ Այժմ Քիշնեւը փորձում է Մոսկվայի հետ համաձայնության գալ Մերձդնեստրից զորքերը դուրս բերելու շուրջ։ Նախագահը նաեւ ասել է, որ Մոլդովան Ռուսաստանի հետ «դժվար, բայց անհրաժեշտ» երկխոսություն է վարում Մերձդնեստրից ռուսական զորքերի դուրսբերման շուրջ։
Մոլդովան վճարել է ռուսական գազի դիմաց և փակել Գազպրոմին ունեցած պարտքը, որը սպառնում էր անջատել գազը։
Ռուսաստանի «խորհրդային» սահմանների ողջ պարագծով մերժում են Ռուսաստանին։ Մոսկվան դա ներկայացնում է որպես ՆԱՏՕ-ի կողմից հետխորհրդային տարածքի «օկուպացիա»՝ նախկին խորհրդային հանրապետություններն անվանելով «անտեր»։ Արեւմուտքն ասում է, որ այդ երկրներն անկախ են եւ իրավունք ունեն ինքնուրույն ընտրություն կատարել։
Ռուսաստանը չի կարող պատասխանել ՆԱՏՕ-ի այս փաստարկին, քանի որ հակառակ դեպքում ստիպված կլինի պաշտոնապես հրաժարվել նախկին խորհրդային հանրապետությունների ինքնիշխանության ճանաչումից։ Առայժմ Ռուսաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելուց նրանց հետ է պահում հակամարտությունների և գազային ճնշման միջոցով:
«Այսօր մենք լսել ենք ընտրության ազատության, դաշինքների ընտրության ազատության, ռազմական դաշինքների մասին փաստարկների կրկնությունը, սակայն մենք մեջբերել ենք մի շարք փաստաթղթեր, որոնցում դաշինքների ընտրության այս ազատությունը պայմանավորված է որևէ քայլից խուսափելու անհրաժեշտությամբ, որը կամրապնդի մի պետության անվտանգությունը՝ ի վնաս մյուս երկրների անվտանգությանը,- ասել է ՌԴ արտգործնախարար Լավրովը պետքարտուղար Բլինքենի հետ հանդիպումից հետո։
Լավրովը փորձել է ապացուցել, որ Ռուսաստանը «երբեք չի սպառնացել ուկրաինացի ժողովրդին իր պաշտոնյաների անունից» և չի պատրաստվում հարձակվել Ուկրաինայի վրա։ Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն «ստեղծվել է ԽՍՀՄ-ի դեմ, իսկ այժմ այն աշխատում է Ռուսաստանի դեմ»։ Լավրովի խոսքով՝ դրանով է բացատրվում Մոսկվայի դիրքորոշումը դեպի Արեւելք «ՆԱՏՕ-ի չընդլայնման սկզբունքային հարցի վերաբերյալ»։ Միաժամանակ Լավրովը չի կարևորում հենց հետխորհրդային երկրների կարծիքը՝ արդյոք նրանք ցանկանում են դաշինքի մեջ մնալ Մոսկվայի հետ և ինչո՞ւ են բոլորը «փախչում» Ռուսաստանից։
Մոսկվան, ըստ ամենայնի, այլեւս փաստարկներ չունի։
Նյութի աղբյուր. Lragir.am
Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։
Գրանցվել Հիմա
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ