ԼՐԱՀՈՍ

լրահոս

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ

April 21, 2025, 11:05 pm

Վարազդատ Լալայանը դարձավ ԵԱ-ի կրկնակի ոսկե մեդալակիր

April 21, 2025, 7:35 pm

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ

April 21, 2025, 6:32 pm

Մահացել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը

April 21, 2025, 6:26 pm

Գարիկ Կարապետյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է. Մարտիրոսյանը` արծաթե մեդալակիր

April 21, 2025, 2:46 am

Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում

April 19, 2025, 9:54 pm

Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների համագործակցությունը փոխշահավետ է. Նարիշկին

April 19, 2025, 11:43 am

Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը

April 19, 2025, 11:25 am

ՌԴ-Ուկրաինա բանակցության հարցով հետաքրքիր տեղեկություններ կան. Վենս

April 19, 2025, 12:04 am

Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն, Խաչատրյանը դարձավ հրում վարժության արծաթե մեդալակիր

April 18, 2025, 10:22 pm

Առանձնատներ ունեցողների 51 տոկոսի համար գույքահարկը 2026-ին թանկանալու է ամսական 50-300 դրամով. Սիսակ Գաբրիելյան

April 18, 2025, 2:39 pm

K2-18b էկզոմոլորակի վրա կյանքի գոյության հնարավոր նշաններ են գտել

April 18, 2025, 12:03 am

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

April 17, 2025, 6:37 pm

ՌԴ-ի և Բելառուսի դեսպանները չեն հրավիրվել Բունդեսթագում կայանալիք միջոցառմանը՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտի ավարտին

April 17, 2025, 6:18 pm

Նախկինում Երևանի քաղաքապետ և Կենտրոն համայնքի ղեկավար հանդիսացած անձն ապօրինի ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք

April 16, 2025, 11:33 pm

ՌԴ-ը դիմել է ԱՄՆ-ին իր սառեցված ակտիվների մի մասով Boeing ինքնաթիռներ գնելու թույլտվության խնդրանքով. Bloomberg

April 16, 2025, 11:27 pm

Լոս Անջելեսի շրջանում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակվել

April 16, 2025, 6:30 pm

radar.am «Ալիևը ձգձգում է, որպեսզի կարողանա իր ստորագրությունը հնարավորինս թանկ վաճառել». Միքայել Հայրապետյան

April 16, 2025, 11:21 am

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատարը քննարկել են ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները

April 15, 2025, 9:00 pm

Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին

April 15, 2025, 8:53 pm

«Եվրանեսթ» ԽՎ համանախագահը բարձր է գնահատել Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը

April 15, 2025, 8:45 pm

Ալեքսանդրա Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

April 14, 2025, 7:17 pm

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը պետք է ընդլայնվի սահմանային լարվածությունը վերահսկելու և զսպելու համար. Ժան-Նոել Բարո

April 14, 2025, 3:25 pm

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ

April 14, 2025, 1:00 pm

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հորդորում է խրախուսել ԱՄՆ-ում ապօրինի գտնվող անձանց հեռանալը երկրից

April 13, 2025, 10:48 pm

Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

April 12, 2025, 10:03 pm

Հայտնի են Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցություններից որոշ մանրամասներ

April 12, 2025, 7:50 pm

Արթուր Ալեքսանյանը հաղթեց Իտալիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

April 12, 2025, 5:53 pm

ԵԽԽՎ նախագահն ընդգրկվել է Բաքվի սև ցուցակում. Ադրբեջանի ԱԳՆ

April 12, 2025, 1:00 pm

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը սեղմման ուժի համաշխարհային ռեկորդ է սահմանել

April 11, 2025, 10:56 pm

(ՏԵՍԱՆՅՈՒԹ) Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման անհրաժեշտություն կա. հարցազրույց Ռիմա Դեմիրճյանի հետ

October 26, 2019, 3:18 am

3298

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ նախկին նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի տիկնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի հետ

– Տիկի՛ն Դեմիրճյան, հատկապես երիտասարդ սերունդը կարիք ունի ճանաչել Կարեն Դեմիրճյանին, իմանալ նրա մասին։ Ի՞նչ տեսակի մարդ էր։

– Դա ինձ համար ամենադժվար հարցն է՝ ոչ թե նրա համար, որ չեմ ճանաչել, այլ որ շատ լավ եմ ճանաչել։ Այդ մարդու մեջ այնքան շատ էր լավը, որ անբնական է հնչում։ Ես նույնիսկ գիրքը, որ գրում էի, ինձ վատ էի զգում։ Փնտրում էի մի թերություն, որ նշեմ, որ հավատան՝ օբյեկտիվ եմ։ Չստացվեց: Գերմանիայից եկած մի լրագրողի ասացի, որ իմ դժվարությունը սա է, մնացած հարցերում դժվարություն չեմ զգում։ Ինքն ասաց՝ Դուք մի մտահոգվեք, մենք շատ ենք շրջել, հարցուփորձ արել, ընտանիքներ մտել, խոսել, բոլորը Ձեր կարծիքին են՝ համարում են, որ նա անթերի մարդ էր։ Երբ նա դա ասաց, ես մի քիչ հանգստացա: Ի՞նչ ասեմ… ցանկացած բարեմասնություն նրա մեջ կար, որն ուզում եք՝ ասեք: Ես որպես մարդ եմ խոսում։ Պատահական չի, որ Հրանտ Մաթևոսյանը Կարեն Դեմիրճյանին նվիրված էսսեի մեջ վերնագիր է ընտրել՝ «Արատներից ազատ մարդը», իսկ քանդակագործ Առաքելյանը գրել է՝ «Մարդ – կատարելություն»։ Անզուգական մարդ էր՝ թե՛ ընտանիքում, թե՛ աշխատանքում։ Արտադրությունն ուրիշ ոլորտ է, այնտեղ պահանջվում են այդպիսի բաներ՝ գոռգոռում էր, բարկանում էր աշխատողների վրա, բայց ոչ մեկը, երևակայե՛ք, չէր նեղանում, որովհետև բոլորը զգում էին, որ նա անկեղծ է, հանուն գործի է, հետո անպայման հումորով ծածկում էր դա։

– Հատկապես նորանկախ Հայաստանում Կարեն Դեմիրճյանը ո՞րն էր համարում իր անելիքը։

– Իր գլխավոր առաքելությունը նա համարում էր հզոր Հայաստան արարելը, կառուցելը։ Նա ասում էր՝ հզոր Հայաստանի պայմաններում մեր բոլոր հարցերը՝ ընդհուպ մեր ազգային ցավոտ հարցերը, ավելի շուտ կլուծվեն։ Նա նույնիսկ խոսքեր ունի՝ Միությունը հզոր պետություն է, բայց այսօր կախված է Եվրոպայից։ Եթե մենք ուզում ենք, որ մեր հարևանները մեզ հետ հաշվի նստեն, հատկապես՝ Ադրբեջանը, մենք պետք է զարգանանք տեխնոլոգիապես։ Վերջապես՝ մարդիկ հաշվի են նստում ոչ միայն զինուժի հետ, երկրորդն էլ պակաս առաքելություն չէ։ Նա ասում էր՝ մեր ժողովուրդը մանկան պես դյուրահավատ է, ծանր պատմություն է ունեցել, նրան միշտ խաբել են։ Ես երբեք չեմ խաբի ժողովրդին, և եթե իմ ղեկավարության օրոք գոնե մի փոքր բարձրացնեմ նրա մակարդակը, իմ պատմական առաքելությունը կհամարեմ կատարված։ Նա իրեն անմնացորդ նվիրել է դրան և հաջողությունների հասել։

– Ինչպե՞ս Երևանն ունեցավ Մետրոպոլիտեն, ինչպե՞ս դա հաջողվեց Կարեն Դեմիրճյանին:

– Մետրոպոլիտենի հարցում Կարեն Դեմիրճյանը հաղթահարեց երկու շատ մեծ խոչընդոտ, որոնք անհաղթահարելի էին թվում։ Առաջինը, որ էկոնոմիայից ելնելով՝ քաղբյուրոն որոշում էր շինարարությունը դադարեցնել։ Այդպիսի որոշում կար մետրոյի վերաբերյալ՝ այլևս չկառուցել մետրո։ 16 խոշոր քաղաքներ էին հերթագրված, խիստ արգելված էր քաղբյուրոյի կողմից։ Երկրորդ խոչընդոտը միջազգային բնույթ էր կրում։ Կար մի գործող ստանդարտ՝ մետրոն պետք է կառուցվեր այնպիսի քաղաքներում, որտեղ կա 1 միլիոն բնակիչ։ Այդ չափանիշով երբեք մետրո չէինք ունենա: Լավ հիշում եմ այդ օրը՝ Կարեն Սերոբիչը եկավ ուշ գիշերը, հաշվարկով էին զբաղված, և իր իրոնիկ ծիծաղով ասաց՝ քաշեցինք, քաշեցինք, ձգեցինք, 800.000-ից չանցավ։ Շատ մարդիկ իրոք մտածել են, որ Կարեն Դեմիրճյանին հաջողվեց, որովհետև բնակչությունը դարձավ 1 միլիոն, դրա համար մետրոն եղավ։ Ամենևին այդպես չէր։ Մի ամբողջ լեգենդ է՝ ինչպես արագընթաց տրամվայը հաջողվեց փոխել լիարժեք մետրոյի։ Կարեն Սերոբիչը գնաց ուրիշ ճանապարհով, նա մետրոյի պատմության մեջ առաջին անգամ ապացուցեց և հասավ հաջողության, որ որոշ դեպքերում կան ավելի կարևոր գործոններ, քան բնակչության թիվը։ Հիմնավորումները հետաքրքիր էին՝ տեղանքը, ռելիեֆը, օբյեկտների դիրքը, ընդհուպ մինչև ազգային մենթալիտետը։ Շատ դժվար մետրոն կայացավ, բայց նա երբեք դժվարություններից չէր պատմում։ Մետրոն կառուցվեց, ընդ որում՝ արտահերթ:

– «Բարդ գործ է։ Կատարողները միայն քիլլերներ են եղել։ Գտել են մարդկանց, որոնք ընդունակ են դա կատարել, խաղացել են բացասական հատկանիշների վրա»,- Հոկտեմբերի 27-ի մասին ասել եք Դուք։ Հոկտեմբերի 27-ը ներքին քաղաքական ի՞նչ դրդապատճառներ կարող էր ունենալ։

– Եթե Կարենը չմտներ քաղաքականություն, կուսակցություն չստեղծեր ու Վազգենի հետ չմիանար, Հոկտեմբերի 27-ը չէր կայանա։ Իսկ երբ այդ ամենը տեղի ունեցավ, Կարենի հետևից ժողովուրդն էր, Վազգենը հեղինակություն ուներ բանակում. ժողովուրդը վստահում էր Կարենին, բանակը՝ Վազգենին: Ստեղծված այս իրավիճակում «Միասնություն»-ը հզոր դաշինք էր։ Մենք շատ թշնամիներ ունենք, կարող է՝ ուզում էր թշնամին տիրել Հայաստանին՝ տնտեսապես, թելադրել, հնարավոր է՝ ներսում կային միանձնյա իշխանություն ուզող ուժեր, նպատակներ ունեին և այլն։ Կարեն Դեմիրճյանը խանգարող հանգամանք էր: Ինչքան պետք էր ժողովրդին, այնքան որոշ ուժերի ձեռք չէր տալիս։

– Ըստ Ձեզ՝ կա՞ հնարավորություն վերաբացել Հոկտեմբերի 27-ի գործը, պե՞տք է։

Ես դժվար եմ հավատում, մանավանդ՝ այսքան տարի անցել է: Եթե այն ժամանակ չեղավ, հիմա ինչպե՞ս պիտի լինի։ Չնայած դրան՝ Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման անհրաժեշտություն կա։

– Լրացել է պատժի կրման 20 տարին, և Նաիրի Հունանյանը վաղաժամկետ ազատվելու դիմում է ներկայացրել։ Պրոցեսն ընթացքի մեջ է։ Ո՞րն է Ձեր դիրքորոշումը։

Դա այնքան անհեթեթ բան է, որ չէի ուզի նույնիսկ անդրադառնալ։ Իսկ ի՞նչ է, մեր ժողովուրդն արդեն մարսե՞լ է Հոկտեմբերի 27-ը։ Մոռացե՞լ են, համակերպվե՞լ են, որ նրան ներում տան։ Նաիրի Հունանյանին ներում չկա։ Ժամկետ չկա։ Այն, որ դիմել է նման հարցով, մեկ անգամ ևս վկայում է նրա լկտիության մասին: Ի՞նչ երեսով պետք է նայի մարդկանց աչքերին:

– Կա՞ն հարցեր, որոնց պատասխանմ ունի միայն Նաիրի Հունանյանը, և որն ինքներդ կցանկանաք լսել:

– Այդպիսի անձնավորությունն ի՞նչ է իրենից ներկայացնում, որ նրա խոսքին կարելի է հավատալ։ Ինչ էլ ասի, ես չեմ հավատա։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան

Նյութի աղբյուր. factor.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա