ԼՐԱՀՈՍ

լրահոս

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ

April 21, 2025, 11:05 pm

Վարազդատ Լալայանը դարձավ ԵԱ-ի կրկնակի ոսկե մեդալակիր

April 21, 2025, 7:35 pm

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ

April 21, 2025, 6:32 pm

Մահացել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը

April 21, 2025, 6:26 pm

Գարիկ Կարապետյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է. Մարտիրոսյանը` արծաթե մեդալակիր

April 21, 2025, 2:46 am

Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում

April 19, 2025, 9:54 pm

Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների համագործակցությունը փոխշահավետ է. Նարիշկին

April 19, 2025, 11:43 am

Վարդան Ղուկասյանը երդմամբ ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը

April 19, 2025, 11:25 am

ՌԴ-Ուկրաինա բանակցության հարցով հետաքրքիր տեղեկություններ կան. Վենս

April 19, 2025, 12:04 am

Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն, Խաչատրյանը դարձավ հրում վարժության արծաթե մեդալակիր

April 18, 2025, 10:22 pm

Առանձնատներ ունեցողների 51 տոկոսի համար գույքահարկը 2026-ին թանկանալու է ամսական 50-300 դրամով. Սիսակ Գաբրիելյան

April 18, 2025, 2:39 pm

K2-18b էկզոմոլորակի վրա կյանքի գոյության հնարավոր նշաններ են գտել

April 18, 2025, 12:03 am

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

April 17, 2025, 6:37 pm

ՌԴ-ի և Բելառուսի դեսպանները չեն հրավիրվել Բունդեսթագում կայանալիք միջոցառմանը՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտի ավարտին

April 17, 2025, 6:18 pm

Նախկինում Երևանի քաղաքապետ և Կենտրոն համայնքի ղեկավար հանդիսացած անձն ապօրինի ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք

April 16, 2025, 11:33 pm

ՌԴ-ը դիմել է ԱՄՆ-ին իր սառեցված ակտիվների մի մասով Boeing ինքնաթիռներ գնելու թույլտվության խնդրանքով. Bloomberg

April 16, 2025, 11:27 pm

Լոս Անջելեսի շրջանում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակվել

April 16, 2025, 6:30 pm

radar.am «Ալիևը ձգձգում է, որպեսզի կարողանա իր ստորագրությունը հնարավորինս թանկ վաճառել». Միքայել Հայրապետյան

April 16, 2025, 11:21 am

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատարը քննարկել են ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները

April 15, 2025, 9:00 pm

Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին

April 15, 2025, 8:53 pm

«Եվրանեսթ» ԽՎ համանախագահը բարձր է գնահատել Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը

April 15, 2025, 8:45 pm

Ալեքսանդրա Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

April 14, 2025, 7:17 pm

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը պետք է ընդլայնվի սահմանային լարվածությունը վերահսկելու և զսպելու համար. Ժան-Նոել Բարո

April 14, 2025, 3:25 pm

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ

April 14, 2025, 1:00 pm

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հորդորում է խրախուսել ԱՄՆ-ում ապօրինի գտնվող անձանց հեռանալը երկրից

April 13, 2025, 10:48 pm

Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

April 12, 2025, 10:03 pm

Հայտնի են Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցություններից որոշ մանրամասներ

April 12, 2025, 7:50 pm

Արթուր Ալեքսանյանը հաղթեց Իտալիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

April 12, 2025, 5:53 pm

ԵԽԽՎ նախագահն ընդգրկվել է Բաքվի սև ցուցակում. Ադրբեջանի ԱԳՆ

April 12, 2025, 1:00 pm

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը սեղմման ուժի համաշխարհային ռեկորդ է սահմանել

April 11, 2025, 10:56 pm

Քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների նկատմամբ բռնության առթիվ

August 15, 2021, 11:55 pm

3871

Քաղաքացուց 2021թ. օգոստոսի 14-ին` ժամը 21:30-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան, ոստիկանության ավտոմեքենայի կողմից հետապնդվելու ընթացքում, վթարի է ենթարկվել, որի հետևանքով երկու անձ մահացել է:

Ինչպես տեղեկացրել են «Արմենպրես-ին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նույն օրը ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի ծառայողները զեկուցագրեր են ներկայացրել այն մասին, որ 2021թ. օգոստոսի 14-ին Lոռու մարզի Մարց գյուղի շրջակայքում իրականացրել են շրջիկ ծառայություն՝ ապօրինի ծառահատման դեպքերը կանխարգելելու և հայտնաբերելու նպատակով, որի ընթացքում՝ ժամը 21:00-ի սահմաններում, հարակից անտառից դեպի Մարց գյուղ տանող ճանապարհին նկատել են «Ֆորդ» մակնիշի, առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենա: Ստուգման նպատակով փորձել են կանգնեցնել նշված ավտոմեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել տրանսպորտային միջոցը կանգնեցնելու՝ ոստիկանների օրինական պահանջին և շարունակել է ընթացքը:

Ոստիկանները, իրացնելով օրենքով իրենց վերապահված լիազորությունները, ոստիկանական «Ուազ» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են նշված ավտոմեքենան՝ շարունակելով պահանջել կանգնեցնել այն, ինչին ի պատասխան` «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը շարունակել է արագ երթևեկել և Մարց գյուղից դեպի Լորուտ գյուղ տանող ճանապարհահատվածում կորցնելով կառավարումը՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել ձորը:

Ոստիկանության ծառայողները փորձել են օգնություն ցուցաբերել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայում գտնվող երեք անձանց, որոնցից երկուսը չեն կարողացել դուրս գալ ավտոմեքենայի սրահից, իսկ երրորդը կարողացել է իր ուժերով դուրս գալ:

Այդ ընթացքում դեպքի վայրին են մոտեցել հարակից գյուղերի բնակիչներ և մեկ այլ՝ «Զիլ» մակնիշի ավտոմեքենա. հավաքվածները, քաշքշելով և հայհոյելով, հարվածներ են հասցրել ծառայություն իրականացնող ոստիկաններին՝ կատարվածի մեջ մեղադրելով վերջիններիս, ինչպես նաև կողաշրջել և ձորն են գցել ոստիկանության «Ուազ» մակնիշի ավտոմեքենան:

Ոստիկանները կապի միջոցով օգնության են կանչել հարակից տարածքում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողներին: Վերջիններս ոստիկանության ծառայողական «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենայով շտապել են դեպքի վայր, սակայն ճանապարհին ավտոմեքենան խափանվել է, ինչի պատճառով դեպքի վայր են հասել այլ ավտոմեքենայով, իսկ երբ վերադարձել են «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենայի մոտ, այն հայտնաբերել են հրկիզված վիճակում:

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 258-րդ հոդվածի 2-րդ մասով և 242-րդ հոդվածի 3-րդ մասով:

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է «Ֆորդ» ավտոմեքենայի սրահում գտնված, վթարի հետևանքով ստացած վնասվածքներից տեղում մահաց անձանցից երկուսի ինքնությունը, որոնցից մեկը Լոռու մարզի Թումանյան համայնքի Մարց գյուղի բնակիչ է, մյուսը՝ Վանաձոր քաղաքի, իսկ երրորդ անձի ինքնությունը դեռևս պարզված չէ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախաքննության ընթացքում ձեռնարկված անհետաձգելի և մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության ծառայողների հետ իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպին մասնակից անձանցից չորսի ինքնությունը: Վերջիններս ձերբակալվել են և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, «Ֆորդ» ավտոմեքենայի սրահում գտնված երրորդ անձի, միջադեպին հնարավոր մասնակցություն ունեցած այլ անձանց ինքնությունը, շրջանակը պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նյութի աղբյուր. armenpress.am

Մեկնաբանություններ

Մեկնաբանությունները դիտելու և ավելացնելու համար մուտք գործեք համակարգ

Hima.am -ը անվճար հայտարաությունների հարթակ է Հայաստանում, հեշտ արագ գրանցում և հրապարակում։

Գրանցվել Հիմա